Բնակելիության գոտի (նաև՝ Կյանքի գոտի կամ Ոսկեծամիկի գոտի, անգլ.՝ habitable zone, HZ)), պայմանական շրջան տիեզերքում, սահմանված այն հաշվարկից, որ այդ շրջանում գտնվող մոլորակների մակերևույթի պայմանները մոտիկ են Երկիր մոլորակի պայմաններին և ապահովում են հեղուկային ֆազայում ջրի առկայությունը։ Համապատասխանաբար, նման մոլորակները (կամ դրան արբանյակները) բարենպաստ կլինեն Երկրայինի նման կյանքի ծագման համար։ Կյանքի ծագմանը հավանականությունը ավելի մեծ է աստղի շրջակայքում (circumstellar habitable zone, CHZ), որը բացի այդ գտնվում է գալակտիկայի բնակելիության գոտում (galactic habitable zone, GHZ), չնայած վերջինի հետազոտությունները այժմ գտնվում են սկսզբնական շրջանում։

Բնակելի գոտու տեղադրության համակարգի օրինակ ըստ աստղի տեսակի

Հարկ է նշել, որ մոլորակի տեղադրությունը բնակելության գոտում և կյանքի համար նրա բարենպաստ լինելը պարտադիր չէ, որ կապված լինեն՝ առաջին հատկանիշը նկարագրում է պայմանները այդ մոլորակային համակարգում ընդհանուր առմամբ, իսկ երկրորդը՝ անմիջապես երկնային մարմնի մակերևույթին։

Արտաքին հղումներ խմբագրել