Բելչեր կղզիներ (անգլ.՝ Belcher Islands), կղզեխումբ Հուդզոնի ծոցի արևելյան մասում։

Բելչեր կղզիներ
Belcher Islands

'
Կոորդինատներ 56°11′01″ հս․. լ. 79°14′59″ ամ. ե.HGЯO
Երկիր Կանադա Կանադա
Ամենամեծ կղզին Ֆլաերտի
Ընդհանուր մակերեսը 2800 կմ2
Ամենաբարձր կետը 155 մ

'
Բելչեր (կղզիներ) (Կանադա)##
Բելչեր (կղզիներ) (Կանադա)
Բելչեր (կղզիներ) (Հյուսիսային Ամերիկա)##
Բելչեր (կղզիներ) (Հյուսիսային Ամերիկա)

Աշխարհագրություն խմբագրել

Կղզիները գտնվում են Քվեբեկ նահանգի ծովամերձ Հուդզոնից մի քանի տասնյակ կիլոմետր արևմուտք, բայց վարչականորեն պատկանում է Կիկիտան նահանգի Նունավուտի տարածքին, դեպի հեռու հյուսիս։ Կղզիները մանրամասն քարտեզագրվել են միայն 1914-1916 թվականներին Ռոբերտ Ֆլաերտիի կողմից, ով հետո դարձավ հայտնի ռեժիսոր[1]։

Կղզեխումբը կազմված է շուրջ 1500 կղզիներից, որոնք ներառված են 4 խմբերի մեջ՝

Ամենամեծ կղզի Ֆլաերտիում (1585 կմ) տեղակայված է կղզեախմբի միակ բնակեցված կետը՝ Սանիկիլուակ, Նունավուտայի հարավային ավանը, թեպետ Ջեյմս ծոցում գտնվում են տարածքի ավելի հարավային կղզիները, բայց նրանք չունեն մշտական բնակչություն։ Բելչեր կղզեխմբի այլ մեծ կղզիները՝ Կուգենգ, Տուկարակ, Իննետալինգ, Վեգանդ։

Երկրաբանական կղզիները գտնվում են պրոտերոզոյան ծալքավոր շրջանում, կազմված նստվածքային և հրաբխային ապարներից։ Գտնվել է երկաթի հանքաքարի զգալի հանքավայրեր[3]։ Հողերը աղքատ են, գերիշխում է տունդրան, ծառերը բացակայում են։ Ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 155 մ բարձրության վրա, մի քանի ժայռեր հասնում են 50-70 մ բարձրության[4]։ Կղզիների ջրերում ապրում են ծովախոզեր, արկտիկական լերկամորթիկներ, ձողաձկներ, մոյվաներ, ափերին- ծովափղեր, ցամաքում-հյուսիսային եղջերուները։ Թռչուններից կլոր տարին հանդիպում է սպիտակ բուն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «George Weetaltuk (ca. 1862—1956)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  2. «Belcher Islands». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  3. Encyclopedia Canadiana, Grolier of Canada Limited, Toronto Ottawa Montreal, 1966, Volume 1, p.358
  4. «Belcher Islands, Nunavut Canada». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  5. «Belcher Island. Kayak Tour». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելչեր (կղզիներ)» հոդվածին։