Արևամուտից անմիջապես հետո

գիրք

«Արևամուտից անմիջապես հետո» (անգլ.՝ Just After Sunset), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի ժողովածու, որը տպագրվել է 2008 թվականին[2]։ Ռուսերեն լեզվով շարքը հրատարակվել է АСТ հրատարակչության կողիմց 2011 թվականի հունվարի 26-ին[3]։

Արևամուտից անմիջապես հետո
անգլ.՝ Just After Sunset
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակպատմվածքների ժողովածու և գրական ստեղծագործություն
Ժանրսարսափ[1]
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդԱմեն ինչ հնարավոր է
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 11, 2008
OCLC642712663 և 214067470
Պարգև(ներ)

Շարքի պատմվածքները խմբագրել

  1. «Ուիլլա »(անգլ.՝ Willa) (2006 թվական)
  2. «Գրետել» (անգլ.՝ The Gingerbread Girl) (2007 թվական)
  3. «Հարվիի երազը» (անգլ.՝ Harvey’s Dream) (2003 թվական)
  4. «Կայանատեղի» (անգլ.՝ Rest Stop) (2003 թվական)
  5. «Մարզասարք-հեծանիվ» (անգլ.՝ Stationary Bike) (2003 թվական)
  6. «Իրեր, որոնք մնացին նրանցից հետո» (անգլ.՝ The Things They Left Behind) (2005 թվական)
  7. «Երեկույթից հետո» (անգլ.՝ Graduation Afternoon) (2007 թվական)
  8. «Ն․» (անգլ.՝ N.) (2008 թվական)
  9. «Կատուն դժողքից» (անգլ.՝ The Cat from Hell) (1977 թվական)
  10. «The New York Times հատուկ գնով» (անգլ.՝ The New York Times at Special Bargain Rates) (2008 թվական)
  11. «Համրը» (անգլ.՝ Mute) (2007 թվական)
  12. «Այանա» (անգլ.՝ Ayana) (2007 թվական)
  13. «Փակի տակ» (անգլ.՝ A Very Tight Place) (2008 թվական)

Կապն այլ աշխատություների հետ խմբագրել

«Հարվիի երազը» խմբագրել

Երբ Ջենետը զզվանքով նայում է իր դիմաց նստած ամուսնուն, Հարվին նկատում է «մատերի դեղին գորտնուկները, որոնք հիշողության մեջ արթնացնում են Ուոլլես Սթիվենսի «Պաղպաղակի կայսեր» մասին հիշողությոնները»[4]»։ Այս պոեմը հշատակվում է նաև Քինգի այլ աշխատություններում, ինչպիսիք են «Սալեմի վիճակը» և «Անքնություն» վեպերը, նաև «Թագավորական հոսպիտալ» (Kingdom Hospital) հեռուսատասերիալում։

«Ն․» խմբագրել

Պատմվածքի հերոսը հոգեբանի պացիենտ է, ով նշվում է Ն․ տառով, ապրում է Կասլ-Ռոկ քաղաքում, որտեղ հաճախ զարգանում են Քինգի ստեղծագործությունների գործողությունները, որոնց թվին են պատկանում «Մեռյալ տարածքը», «Մռայլ կեսը» և «Պետքական բաներ» վեպերը։ Շարքի մեջ զետեղված պատմվածքներից մեկը նկարազարդվել է Չեստերզ-Միլլ քաղաքի տեղական թերթի նմուշով (թերթի խմբագիրը հետագայում դառնում է նաև «Գմբեթի տակ» վեպի գլխավոր հերոս)։ Ն․-ն հոգեբանի հետ խոսակցության ժամանակ ներկայացնում է իր աշխարհընկալման, թվերի մասին տեսությունը և նկատում, որ «եթե գումարենք 1-8-6-4 թվերը կստացվի տասնինը, որը հանդիսանում է «շատ ուժեղ» կենտ թիվ։ Ուժող և չար» (սա հղում է հանդիսանում «Մուգ աշտարակը» շարքին, որտեղ 19 թիվը միստիկ է, որը ուղղակիորեն ազդում է հերոսների ճակատագրի վրա։ 19 թիվը սրբազան է նաև Սթիվեն Քինգի համար․ ավտովթարը, որում նա հազիվ է փրկվում, տեղի է ունեցել 1999 թվականի հունիսի 19-ին)։

Մնացած պատմվածքները խմբագրել

  • Որոշ անուններ և կերպարներ, որոնք առաջին անգամ ի հայտ եկան «Կատուն դժողքից» (1977 թվական) պատմվածքում, հետագայում կրկին հանդիպեցին 1983 թվականին գրված «Ընտանի կենդանիների գերեզմանոց» վեպում, այսպես՝ ԿԻԱ-ի դռնապանի անունը Գեյջ էր (այսպես էր նաև Լյուիս Կրիդի որդու անունը)։ «Ընտանի կենդանիների գերեզմանոցում» նշվում է նաև դժողքից վերադարձած կատվի գաղափարը՝ Կրիդների ընտանիքի սիրելի կատուն, որին վրաերթի էր ենթարկել բեռնատարը, հաջորդ օրը տուն է վերադառնում կարծես ոչինչ չի պատահել, չնայած այն փաստին, որ ահավոր տեսք ուներ (Լյուիսը նշում է նաև, որ կատվից «մահվան հոտ է գալիս»)։
  • «Համրը» պատմվածքի գլխավոր հերոսը պատմում է այն մասին, որ իր կինը հաճախ սիրեկանի հետ մեկնում է Դերրի։ Դերրին վայրն է, որտեղ զարգանում էին նրա մի շարք վեպերի գործեղությունները, որոնց թվին է պատկանում նաև «Դա» վեպը։

Փաստեր խմբագրել

  • Ռուսերեն թարգմանությունում «Հարվիի երազը» պատմված է, որին պակաս է միայն մի նուրբ մանրուք՝ «Viva ze bool» արտահայտությունը։ Այս արտահայտությունը անընդհատ օգտագործում էր խելագարության մեջ ընկնող «Ռոզա Մադեր» վեպի գլխավոր հերոսը, իսկ «բուլ» (bool) բառը միջանցիկ բառ է նաև «Լիզիի պատմությունը» վեպում։ «Հարվիի երազը» պատմվածքում «Viva ze bool» արտահայտությունը ծագում է Ջենետի մտքում, ով պատկերացնում էր երեկոյան խմած հարևանի վերադարձը տուն, ով, միգուցե, հենց նոր վրաերթի ենթարկած լինի ինչ-որ մեկին։
  ․․․իսկ Ջենետը Ֆրենկի ավտոմեքենայի բախարգելի հենց մեջտեղում տեսնում է մուգ կարմիր հետք, միգուցե՝ ցեխ, իսկ միգուցե մազերի կույտ։ Նա տեսնում է, թե ինչպես է Ֆրենկը ամբողջովին հարբած մայթին է մոտենում գիշերվա ժամը երկուսին։ Նա նույնիսկ չի փորձում ավտոմեքենան վարել ճանապարհով, էլ չասած ավտոտնակ մտնելու մասին,քանի որ դարպասները նեղ են և այլ այդպիս պատճառաբանություններ։ Ջենետը տեսնում է, թե նա ինչպես է թափառում տանը՝ ճոճվելով, գլուխը կախ, քթով ծանր շնչելով։  

Քննադատություն խմբագրել

Վլադիմիր Պուզիյը՝ «Ֆանտաստիկայի աշխարհը» ամսագրի տեսաբանը, հաշվարկել է, որ Քինգի այս շարքը լավագույնս է ամբողջացնում հեղինակի սիրելի բոլոր ժանրերը։ Շարքում գերակշռում են երկու միջանցիկ ուղղություններ՝ հոգեբանական կերպարը և գերբնականի մասին պատումները։ Քննադատը հայտարարել է, որ «Կատուն դժողքից» պատմվածքը ներկայացնում է գրողի աճը սովորական սարսափ գրողից մինչև լուրջ կլասիկ գրող։ «Գրետելը» և «The New York Times» պատմվածքները տեսաբանների կարծիքով որոշ չափով զիջում են մյուսներին իրենց շաբլոնությամբ։ Շարքի միստիկ պատմվածքները հավասարկշռում են ժանրային ֆանտաստիկայի և լավ արձակագրություն միջև։ Գնահատականն էր 10 բալից 9[5]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://cssutton.edublogs.org/2009/02/18/just-after-sunset-by-stephen-king/
  2. Stephen King. Just After Sunset. — USA: Scribner, 2008. — 367 p. — ISBN 978-1416584087
  3. Кинг, С. Արևամուտից անմիջապես հետո։ (թարգ․ անգլ․). — АСТ: Աստրել, 2011. — 413,(3) с. — ISBN 978-5-17-071135-2
  4. «Պաղպաղակի կայսեր» (անգլ.՝ «The Emperor of Ice-Cream»), Սթիվենս Ուոլլեսի բանաստեղծություն, որը զետեղված է „Harmonium“ շարքում։ Առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին
  5. Владимир Пузий (15.08.11). «Рецензии на книги. Стивен Кинг: После заката». Mirf.ru (ռուսերեն). Ֆանտաստիկայի աշխարհ №92. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել