Աջման (արաբ. عجمان‎‎), քաղաք Միացյալ Արաբական Էմիրություններում, Աջմանի Էմիրության վարչական կենտրոնը։

Քաղաք
Աջման
عجمان
Դրոշ

ԵրկիրԱՄԷ ԱՄԷ
ԷմիրաթԱջման
ՇեյխՌաշիդ բին Հումայդ ան-Նուայմի
ԲԾՄ14 մետր
Բնակչություն225․000 մարդ (2003)
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքajman.ae
Աջման (Արաբական Միացյալ Էմիրություններ)##
Աջման (Արաբական Միացյալ Էմիրություններ)

Բնակչությունը 225 հազ. մարդ (2003)։ Բնակչությամբ 5-րդ քաղաքը ԱՄԷ-ում։

Դեռ հին ժամանակներից հայտնի է որպես ձկնորսական կենտրոն, ինչպես նաև մարգարիտի հանքավայր։ Սակայն, մինչև վերջին ժամանակները համարվում էր փոքր քաղաք։ Միայն վերջերս քաղաքը սկսեց արագորեն զարգանալ՝ շնորհիվ հարևանությամբ գտնվող մեգապոլիսների՝ Դուբայ և Շարջա։

Քաղաքը գտնվում է Պարսից ծոցի ափին, Շարջայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Շարջա և Դուբայ քաղաքների հետ 2 միլիոն բնակչությամբ ստեղծելով քաղաքային ագլոմերցիա։

Քաղաքում կա նավահանգիստ։

Աջմանը միակ էմիրությունն է, որում չի հայտնաբերվել նավթ։ Սակայն Աջմանն ավելի հայտնի է իր նավաշինական գործունեությամբ, որտեղ մինչև օրս հնագույն մեթոդներով կառուցում են հին արաբական առագաստանավեր և ժամանակակից ապակեպլաստ նավեր։

Քաղաքը հայտնի է նաև իր Ազգային պատմական թանգարանով։ Կարելի նաև տեսնել քառակուսի աշտարակը, Ալ-Նուամի մզկիթը և ուղտերի մրցավազքի հարթակը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աջման» հոդվածին։