Աննա Կոստանյան

հայ քաղաքական գործիչ

Աննա Մայիսի Կոստանյան՝ (հունվարի 17, 1987(1987-01-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։

Աննա Կոստանյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Կուսակցություն՝ Լուսավոր Հայաստան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 17, 1987(1987-01-17) (37 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Աննա Մայիսի Կոստանյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 17-ին, Երևանում[2]։

Կրթություն խմբագրել

2008 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը։ 2017 թ. ավարտել է ԵԽ քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը։

Աշխատանք խմբագրել

2008-2012 թթ. եղել է «Իմեգա Սերվիս» ՍՊԸ տուր-օպերատոր, թարգմանիչ։ 2013-2016 թթ.` «Ջի դիզայն» ՍՊԸ նախագծերի ղեկավար։ 2017- 2018 թթ.` «Apricot Project» ՍՊԸ մարկետինգի բաժնի կոորդինատոր, մարդկային ռեսուրսի կառավարման եւ արտաքին կապերի պատասխանատու։ 2018 թ. մայիս հունիս` «MBG Hospitality» ՍՊԸ մարկետինգի կոորդինատոր, հասարակայնության հետ կապերի պատասխանատու։

2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2015 թվականից Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր անդամ է։ 2017 թվականին եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու ԵԼՔ դաշինքից։

Ընտանեկան կարգավիճակ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
  2. ԱԺ պատգամավար Աննա Կոստանյան