Անկանոն գրքեր (անկանոնական, պարականոն կամ ապոկրիֆ գրքեր), քրիստոնեական գրականության պատմության մեջ այն գրվածքները, որոնք բովանդակությամբ առնչվում են Աստվածաշնչի հետ, բայց դուրս են մնում նրա կանոնական կազմից։

Անկանոն գրքերը ներկայացնում են կրոնական ավանդություններ՝ մեծ մասամբ վիպական, երբեմն՝ նաև պատմական հիմք պարունակող գրություններ։ Դրանք ստեղծվել են ինչպես քրիստոնեության վաղ շրջանում, այնպես էլ միջին դարերում։ Անկանոն գրքերը քրիստոնեական աղանդավորների և գլխավորապես գնոստիկյանների հրապարակ հանած գրություններ էին և արտահայտում էին աղանդավորական հոսանքների գաղափարախոսությունը։ Հին Կտակարանի անկանոնականներից զգալի մասի հեղինակներ համարվում են մովսիսական կամ քրիստոնեացած հրեաները։

Անկանոն գրքերը միջին դարերում թարգմանվել են հունարեն, ասորերեն, լատիներեն, հայերեն, եթովպերեն, ղպտիերեն, արաբերեն և այլ լեզուներով։ Հայերեն անկանոնականներ հիշատակվում են 6-րդ դարից մնացած «սուտ գրքերի» մի ցուցակում։ Մխիթար Այրիվանեցին, 13-րդ դարից, ավանդել է արգելված և ընդունելի գրքերի երեք ցուցակ՝ մի շարք անկանոնականների հիշատակմամբ։ Վենետիկի Մխիթարյանները հրատարակել են հայերեն անկանոնականների երեք ժողովածուներ՝ «Անկանոն գիրք Հին Կտակարանաց» (1896), «Անկանոն գիրք Նոր Կտակարանաց» (1898) և «Անկանոն գիրք առաքելականք» (1904

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 420
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկանոն գրքեր» հոդվածին։