Աբրահամ Մանուկյան

հայ քաղաքական գործիչ

Աբրահամ Հակոբի Մանուկյան (նոյեմբերի 15, 1957(1957-11-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Աբրահամ Մանուկյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1957(1957-11-15) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1976-1978 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1978-1982 թվականներին աշխատել է Երևանի «Մասիս» արտադրական միավորման «Կոշիկի նորաձևության տուն» ֆաբրիկայում որպես կոշկակար, այնուհետև՝ պահեստապետ։
  • 1983 թվականին Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի արտադրամասի պետի տեղակալ։
  • 1983-1989 թվականներին Երևանի «Գործվածքհագուստկոշիկառ» համակարգի խանութներում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։
  • 1989-1991 թվականներին «Հագուստի տուն» հանրախանութի տնօրեն։
  • 1991-2003 թվականներին Հայկոոպի Երևանի միջշրջանային ունիվերսալ մանրամեծածախ բազայի փոխտնօրեն, տնօրեն, այնուհետև՝ գլխավոր տնօրեն։
  • 2011-2012 թվականներին Երևանի քաղաքային ունիվերսալ բազայի տնօրենների խորհրդի նախագահ։

Պետական և քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2007 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ[1]։
  • 2010 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012-2014 թթ. Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի, իսկ 2014 թ. փետրվարի 3-ից՝ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2014 թվականի փետրվարի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Պաշտոնավարել է մինչև 2017 թ․-ը։
  • 2018 թ․-ից անկուսակցական, հեռացել է քաղաքականությունից։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. «Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
Նախորդող
Գրիգոր Վ. Գրիգորյան
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Աբրահամ Մանուկյան

18 փետրվարի 2014 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է