«Անանուխ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
== Օգտագործում ==
 
[[Պատկեր:Mentha-piperita.JPG|thumb|right|225px]]
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ [[Ավիցեննա]]ն դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փթախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։
 
[[Մխիթար Հերացի]]ն բույսը օգտագործել է, որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։
 
2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անց կացնել փորացավը։<ref>Գ․Գ. Ա․Ա. Պետրոսյան, «Մրգերի և բանջարեղենների օգտակարությունը», 1978, «Հայաստան» հրատարակչություն</ref>
 
Անանուխը նաև օգտագործվում է սննունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։
 
[[Պատկեր:Mentha-piperita.JPG|thumb|right|225px]]
 
==Ծանուցումներ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անանուխ» էջից