«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 269.
Քննարկման հարգելի մասնակիցներ, ևս մեկ անգամ խնդրում եմ մի կապնվեք զոհված զինվորի հարազատների հետ, մի խոստացեք հոդված ստեղծել, եթե վստահ չեք, որ այն կմնա նախագծում։ Միայն նշեմ, որ ձեր այդ քայլով ցավացնում եք հարազատներին, որոնք այդքան էլ տեղյակ չեն կանոնակարգից, չափորոշիչներից, չգիտեն ինչ սկզբունքով են նախագծում ստեղծվում և մնում հոդվածները, և հավանական է, որ նաև խմբագիրների ոչ ճիշտ մեկնաբանման արդյունքում նրանց մոտ թյուր պատկերացում լինի, թե իրենց հարազատին ոչ նշանակալի են համարել, այնինչ նշանակալի է յուրաքանչյուր ոք, առավել նշանակալի են սխրանքներ գործածները, պարզապես այս նախագծի նշանակալիության չափորոշիչները որոշակի հստակ պահանջներ ունեն անձանց մասին, որոնք իհարկե կարող են փոփոխվել՝ կախված համայնքի քննարկումներից/քվերակությունից։ Նվարդ ջան, Նարինե ջան, հավատացեք, որ անկեղծ ուզում եմ օգնել ձեզ, դրա համար առաջարկում եմ կրկին նման խնդրի չբախվելու համար նախ կանոնակարգի քննարկում սկսել, այլապես նորից կջնջվի, այս անգամ մեկ այլ մասնակցի կողմից։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 06:33, 15 Հունվարի 2022 (UTC)
:Հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]], ես ծանոթ չեմ կանոնակարգի փոփոխման ընթացակարգին։ Խնդրում եմ՝ ներկայացրեք։ --[[Մասնակից:Նարինե Մուրադյան|Նարինե Մուրադյան]] ([[Մասնակցի քննարկում:Նարինե Մուրադյան|քննարկում]]) 17:11, 15 Հունվարի 2022 (UTC)
:: Այս պահին եղած կանոնակարգը սա է՝ [[:Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)]]։ Եթե կարծում եք, որ լրացման կամ փոփոխության կարիք կա, ապա համայնքին ներկայացնում եք առաջարկությունների նախագիծը, որը քննարկման փուլն անցնելուց հետո դրվում է քվեարկության։ Հավանություն ստանալու դեպքում կանոնակարգում կատարվում է համապատասխան փոփոխությունը։ Նախորդ քննարկումը բացել էր {{u|Beko}}-ն, նա ավելի է տեղյակ ընթացակարգից։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 18:39, 15 Հունվարի 2022 (UTC)
 
== Call for Feedback about the Board of Trustees elections is now open ==