«Թեոդիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Պոլիս|Պոլսում]]։ Գրական ասպարեզ է մտել [[1900]]-ականների սկզբներին՝ «Մանզումիե էֆքյար» թերթում տպագրելով փոքրիկ պատմվածքներ «Կյանքի հատորեն փրցված» վերնագրով, որոնք հետագայում, [[1910]] թվականին լույս է ընծայել «Կաղանդ» ժողովածուում։ Այդ տարիներին գրել է բարբառագիտական մի ուշագրավ աշխատություն՝ «Պոլսո հայեվարը», որը արժանացել է [[Իզմիրյան մրցանակ]]ի։ 1912 թվականին հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Կ. Պոլսում հրատարակել է «Տիպ ու տառ»<ref>[httphttps://www.digilib.aua.am/digilibbook/1053/?menu=1&wrk=1024&media=14&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0 Թէոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912։]</ref> շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, տրվում նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը։ 2012 թ. «Տիպ և տառ»-ը հրատարակվեց նաև թուրքերեն թարգմանությամբ<ref>{{Cite web |url=http://www.gazeteciler.com/gundem/ermeni-matbaaciliginin-en-onemli-kitabi-turkcede-60535h.html |title=Ermeni matbaacılığının en önemli kitabı Türkçede. |accessdate=2014-11-27 |archive-date=2013-10-10 |archive-url=https://web.archive.org/web/20131010010350/http://www.gazeteciler.com/gundem/ermeni-matbaaciliginin-en-onemli-kitabi-turkcede-60535h.html |dead-url=yes }}</ref><ref>[http://civilnet.am/2012/12/27/%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AC%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD-%D5%A7-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%BA%D5%B8%D6%82/#.VHeaZGSUfA4 Թուրքիայում լույս է տեսել հայ գրատպությանը նվիրված աշխատություն։]</ref>։
 
Ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել «[[Ամենուն Տարեցույցը]]» հայտնի տարեգիրք ժողովածուներով, որի Ա տարին լույս է ընծայել 1907 թվականին, համիդյան բռնապետության խստագույն տարիներին։ Հաջորդ տարվանից [[Թուրքիա]]յում հռչակված օսմանյան սահմանադրությունը հնարավորություն է տվել առավել բազմակողմանի դարձնել տարեցույցները, ապահովելով ժամանակի գրեթե բոլոր ականավոր գրողների և հայ գործիչների աշխատակցությունը։ Բազմաթիվ նկարներով, գրական, բանասիրական, վիճակագրական և այլ կարգի նյութերով խնամքով լույս տեսած այդ հատորները՝ հատկապես 1909, 1910, 1911, 1912, 1913, 1914 և 1915 թվականների տարեգրքերը համարվում են հայ կյանքը և մշակույթը ներկայացնող փոքրիկ հանրագիտարաններ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թեոդիկ» էջից