«Մասնակից:Kar881am/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Կատեգորիան հեռացնում եմ ավազարկղից
Պիտակ՝ հետշրջված
չNo edit summary
Պիտակ՝ հետշրջված
Տող 2.
{{այլ|Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)}}
 
'''Սուրբ Աստվածածին եկեղեցի'''<ref>{{Cite web |url=https://monumentwatch.org/hy/monument/%d5%ae%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%bc%d5%ab%d5%ab-%d5%bd%d5%a2-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%a1%d5%ae%d5%ab%d5%b6-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab-%d5%ae%d5%a1%d5%b2%d5%af%d5%a1/ |title=Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցի (Ծաղկավանք) |language=hy-am |accessdate=2021-07-22}}</ref><ref>, [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի]], գտնվում է [[Արցախ]]ի հանրապետության [[Հադրութի շրջան]] [[Ծակուռ]] գյուղում, կառուցվել է
 
 
==Պատմական ակնարկ==
Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին մեզ շատ տեղեկություններ չեն հասել։ Սարգիս Ջալալյանցին պատմում է որ մի օր ավանդազրույց է ունեցել գյուղի ծերունիների հետ, որոնք պատմել են մի հետաքրքիր պարմություն եկեղեցու հետ կապված, մասնավորապես խոսքը գնացել է եկեղեցու հարավային պատուհանի կամարաձև բացվածքի մեջ քանդակված օձապատկերի մասին։ Ըստ այդ ավանդազրույցի օձապատկերը քանդակվել է այն պատճառով որ եկեղեցու կառուցման ժամանակ ճարտարապետը անիծում է իր աշակերտին և ասում է՝ օձից խայթվես։ Որոշակի ժամանակ անց աշակերտին օձը խայթում է և նա մհանում է, ճարտարապետը զղջում է իր անեծքի համար և ի հիշատակ այդ դեպքի քանդակել է տալիս օձապատկերը։
 
 
Վանքի մասին հիշատակում է Մակար Բարխուդարյանցը նշելով, որ «Դասից վերև ունեցած է կաթուղիկէ, բայց խոնահրած է: Երևի թե վանք եղած է, յետոյ փոխած են եկեղեցու, որի երկարութիւնն 15 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 12 մետր» (Բարխուտարեանց 1895, 72, 73):
 
Եկեղեցու դռան բարավորին պահպանվել է շինարարական արձանագրությունը, ըստ որի եկեղեցին կառուցվել է 1682 թվականին. «Ես Յակովբ վարդապետ, աշակերտ Եսաեա վարդապետին Կրճևանցոյ, ի գիւղաքաղաք գեղջէն Թաղլարցի, յազգեն Թանկոց, առաջնորդ կարգեալ ի հայրապետէն Աղուանից տեառն Երեմիայի մի քանի գյուղօրէից ղուզաինւոյ, ոչ թողին բնակիլ ի հայրենի աթոռն մեր, այլ ուր և շրջեցա ոչ գտի առաւել քան զայս և հաճեցայ բնակիլ աստ և հրդել զՅնդուսար արարի ի տեղի բնակութեան և սկիզբն արարեալ շինեցի եկեղեցիս ի կաթուղիկէն, յիշատակ հոգոյ իմոյ և ծնողաց իմոց, հօրն իմոյ Դալվաթի և մօրն իմոյ Մարիամին, և դահեակ սնուցիչ երկու քոռն իմոյ Սառին, Յաշաքին ողորմութեան. աղաչեմ կենաց: Շինեցավ սուրբ եկեղեցիս ձեռամբ Յակովբ վարդապետին. ի թվին :ՌՃԼԱ: (1682)» (ԴՀՎ 5, 172-173): Սակայն եկեղեցու շրջակայքում պահպանված՝ 1196 թվականը կրող խաչքարը հիմք է տալիս ենթադրել, որ եկեղեցին կառուցվել է ավելի հին համալիրի տեղում (Մկրտչյան 1985, 116):
 
==Ճարտարապետություն==
 
 
Ծաղկավանքի եկեղեցին պատկանում է եռանավ բազիլիկ տիպի եկեղեցիների երկմույթ հորինվածքային տարբերակին: Հատակագծում արտաքուստ ուղղանկյուն է (15,24 x 12,10 մետր), իսկ ներսում համարյա քառակուսի (9,3 x 10,3 մետր): Զույգ մույթերը (սրանք կամարներով կապված են միմյանց, բեմապատի և հանդիպակաց պատերի որմնամույթերի հետ) աղոթասրահի ներքին տարածությունը բաժանում են միջին (4,3 մետր) և կողային (2,0 մետր) նավերի: Կողային նավերն արևելքում ավարտվում են գլխավոր խորանին կից ավանդատներով (նկ. 2): Բեմի երկու կողմերից տանիք բարձրացող աստիճաններ են կառուցված: Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմում է՝ արևելք-արևմուտք առանցքի վրա: Դահլիճի գրեթե քառակուսի համաչափությունը պայմանավորված է հարավային և հյուսիսային պատերի լայն բացվածքի կամարախորշերով: Աղոթասրահի երկայնական պատերն ընդգծված են որմնամույթերի երկու կողմերից ձգված որմնակամարներով (նկ. 3): Ներսը սվաղված է, սյուները, կամարները, որմնախորշերը, բեմի ճակատի քարերը շարված են սրբատաշ կապտավուն երանգի քարերով, իսկ պատերը՝ կոպտատաշ քարերով (նկ. 4):
 
 
Նկ. 2 Եկեղեցու հատակագիծը, չափագրությունը՝ Ս. Այվազյանի:
Եկեղեցու արտաքին և ներքին հատակագծային և ծավալատարածական անպաճույճ ճարտարապետական լուծմանը հանդիսավորություն միակ հաղորդողը շքամուտքն է (նկ. 5): Դռան բարավորի կենտրոնում փոքր չափի խաչքար կա, որի երկու կողմերի սալաքարերի վրա պահպանվել է եկեղեցու վերանորոգման արձանագրությունը: Դուռը և բարավորը շրջանակված են ստալակտիտների զարդաքանդակներով: Նման կամարաձև հարուստ մշակում ունի նաև Հերհերի Սբ․ Գրիգորիսի (Մարտունու շրջան) եկեղեցու շքամուտքը (նկ. 6):
 
Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին իր հորինվածքով կրկնում է Ավետարանոցի Կուսանաց անապատի եկեղեցին (Հարությունյան 1992, 401): Բեմը, նրա երկու կողմերից տանիք բարձրացող աստիճանները, երկայնական պատերի խորշակամարները նմանություն ունեն Գտչավանքի գլխավոր եկեղեցու կառուցվածքային այդ հատվածների հետ (Հարությունյան 1992, 339): Պետք է նշել, որ Ծաղկավանքի եկեղեցու հատակագծային և ծավալատարածական հորինվածքը որոշակի տարածում ունի ոչ միայն Արցախի ուշմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ, այլև նաև Սյունիքում (Շնհերի կուսանաց անապատ, Կնեվանք, տե՛ս Հասրաթյան 1973, 78,79), Նախիջևանում (Ագուլիսի Սբ․ Թովմայի եկեղեցի, հմմտ. Հարությունյան 1992, 405): Եռանավ բազիլիկ տիպի եկեղեցիների երկմույթ հորինվածքային՝ Ծաղկավանքի տարբերակը հանդիպում է Հայաստանի այլ նահանգներում ևս (հմմտ. Երևանի Զորավոր): Ավագ խորանի և ավանդատների պատերում պատրհան-խորշերի առատությունը նույնպես հիշեցնում է նույն ժամանակաշրջանի Սյունիքի և Նախճավանի եկեղեցիները: Փաստորեն գործ ունենք 17-18-րդ դարերի մի ճարտարապետական դպրոցի հետ, որի ստեղծագործությունները լայնորեն տարածվել են Արևելյան Հայաստանում:
 
Մատենագրական քննություն
 
Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցու տեղադրութան, ճարտարապետության, թվագրության հարցերին անդրադարձել է Շ. Մկրտչյանը (Мкртчян 1989, 96, 97): Իդեպ, հեղինակի 1985 թվականի հրատարակության մեջ եկեղեցու հատակագծում ավանդատները շրջանաձև վերջավորություն ունեն, ինչն իրականությանը չի համապատասխանում: Դրանք, ինչպես որ Արցախի եկեղեցիներում է ընդունված, ուղղանկյունաձև են: Սբ․ Աստվածածնի համառոտ նկարագրությունը հանդիպում է նաև Վ. Հարությունյանի հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված գրքում (Հարությունյան 1992, 402):
 
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
 
Խորհրդային շրջանում՝ 1920թ., փակվելուց հետո, եկեղեցին տասնամյակներ որպես կոլտնտեսութան պահեստ է օգտագործվել, իսկ հետխորհրդային շրջանում դատարկ էր: Սակայն մարդիկ այցելում էին եկեղեցի, աղոթում և մոմեր վառում: Նպատակ ունենալով Արցախում պահպանել մշակութային, կրոնական ժառանգութունն ու գյուղի տարածաշրջանի ավանդույթները, եկեղեցու վերանորոգման նպատակով մի խումբ բարեգործներ 2010 թվականին նախաձեռնել են նվիրատվությունների հանգանակություն։ Ծաղկավանքի Սբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման գաղափարը պատկանում է Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Սվետլանա Տատունցին, ով այս եկեղեցու վերջին քահանայի ծոռնուհին է: Եկեղեցու վերականգնման նախագիծը կազմել է ճարտարապետ Սամվել Այվազյանը: Շինարարական աշխատանքների առաջին փուլն սկսվել են 2019 թվականի մայիսին։ 2019 թվականին իրականցվել է շինարարական աշխատանքների առաջին փուլը (հիմքի ամրացում, պատերի, պատուհանների, շքամուտքի, տանիքի և այլ ճարտարապետական մանրամասների նորոգում, նկ. 7, տե՛ս www.gofundme.com/tsakuri-church-reconstruction): Ներքին հարդարման աշխատանքներն ընդհատվել են 44-օրյա պատերազմի պատճառով, Ծակուռին հայտնվել է ադրբեջանական օկուպացիայում:
 
2021 թվականի մարտին՝ Հադրութի շրջան, և մասնավորապես Ծակուռի այցելության ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ցուցելով Ծաղկավանքի Սբ Աստվածածին եկեղեցու բարավորի արձանագրությունը, հայտարարել է, թե արձանագրութուններն ու խաչաքանդակները նոր են փորագրված և որ դա հայացված է ուդիական եկեղեցի է (https:youtu.be/blq-Kn1QnMs): Սա մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը այլափոխվում և ոչնչացվում է պետական բարձր հովանու ներքո:
 
 
 
 
 
 
 
Տող 8 ⟶ 43՝
{{ծանցանկ}}
 
[[:Կատեգորիա:Եկեղեցիներ]]
[[:Կատեգորիա:Վանքեր]]
[[:Կատեգորիա:Հայ ԱռաքելականՄշակութային Եկեղեցիժառանգություն]]
[[Կատեգորիա:Հայկական ճարտարապետություն]]
[[Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցի]]