«Հնդկահավեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Կարճ հոդվածի ընդլայնում
Տող 22.
[[Պատկեր:Male north american turkey supersaturated.jpg|ձախից|280px]]
[[File:Meleagris gallopavo MHNT.ZOO.2010.11.9.30.jpg|thumb|''Meleagris gallopavo'']]
'''Հնդկահավեր''' (ճոլոկներ, գոռելներ), [[հավեր]]ի կարգի հնդկահավերի ընտանիքի թռչուններ։ Մարմնեղ են, ոտքերը՝ երկար և ամուր, գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավորված։ Կտուցի հիմքի մոտ ունի մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ մաշկային ծալք։ Հայտնի են ''Meleagris'' և ''Agriocharis'' սեռերը՝ մեկական տեսակներով։ Սովորական հնդկահավի (''M. gallopavo'') մարմնի երկարությունը 100-110 սմ է, արուների միջին կենդանի զանգվածը՝ մոտ 8 կգ։ Տարածված են [[ԱՄՆ]]-ում և [[Մեքսիկա]]յում։ Խոշորաչք հնդկահավերը (''A. ocellatus'') տարածված են [[Կենտրոնական Ամերիկա]]յում։ Որսի օբյեկտ են։ Հնդկահավերը սնվում են բուսական և կենդանական սննդամթերքով՝ ընկույզով, կաղինով, սերմերով, տարբեր պտուղներով, ինչպես նաև միջատներով։
 
Ընտանի հնդկահավերը վայրիներից տարբերվում են մարմնաչափերի մեծությամբ, գյուղատնտեսական թռչուններից ամենախոշորներն են (կենդանի զանգվածը՝ 12-16, առավելագույնը՝ 20 կգ)։ Վայրի հնդկահավերը հաճախ են զուգավորվում տնային էգերի հետ, իսկ ձագերն ունենում են ավելի լավ որակ, քան տնային հնդկահավերից։ Բուծվում են բացառապես որպես մսատու։ Տարեկան միջին ձվատվությունը՝ մոտ 90 (առավելագույնը՝ մինչև 150) հատ։ Միսը բարձրորակ է և համեղ։ Սպանդային ելքը՝ 85-90%։ Հնդկահավաբուծությունն առավել տարածված է ԱՄՆ-ում, [[Կանադա]]յում ևն։ [[ՀՀ]]-ում հնդկահավեր բուծում են գյուղացիական տնտեսություններում։
 
{{ՀՀՀ}}