«Ճակատագրի դարպասներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք}}'''Ճակատագրի դարպասներ''' ({{lang-en|Postern of Fate}}), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որը լույս է տեսել 1973 թվականին Մեծ Բրիտանիայի «Collins Crime Club», ինչպես նաև ԱՄՆի «Dodd, Mead and Company» հրատարակչու...»:
(Տարբերություն չկա)

18:18, 11 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Ճակատագրի դարպասներ (անգլ.՝ Postern of Fate), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որը լույս է տեսել 1973 թվականին Մեծ Բրիտանիայի «Collins Crime Club», ինչպես նաև ԱՄՆի «Dodd, Mead and Company» հրատարակչությունում[1]:

Ճակատագրի դարպասներ
անգլ.՝ Postern of Fate
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ՆախորդՓղերը կարողանում են հիշել
ՀաջորդPoems?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվհոկտեմբեր 1973

Սյուժե

Տարեց ամուսիններ Թոմի և Թափենս Բերեսֆորդները անգլիական խաղաղ գյուղում գնում են հին տուն: Երբ նրանք հավաքում էին հին գրքերը, որոնք նախկին բնակիչներից մնացել էին, Թափենսը գրքերից մեկից գտնում է ծածկագրված նամակ: Մեկը գրում է, որ ոմն Մերի Ջորդան «սեփական մահով չի մահացել»: Թափենսը սկսում է հետաքրքրվել այդ ուղերձով: Նրա խնդրանքով Թոմին սկսում է օգնել նրան, որ գտնի խորհդավոր Մերի Ջորդանի մասին տեղեկություն՝ դիմելով հատուկ ծառայությունների իր բարձրաստիճան ընկերներին: Ընկերները զգուշացնում են ամուսիններին՝ անցյալը քրքրելու հնարավոր վտանգի մասին: Միաժամանակ Թափենսը սկսում է ծանոթանալ գյուղի հին բնակիչների հետ՝ փորձելով իմանալ ինչ-որ բան այդ գաղտնիքի մասին: Պարզվում է, որ այդ գյուղում շատ վաղուց՝ 20-րդ դարի սկզբին, տեղի է ունեցել զինվորական փաստաթղթերի առևտրի հետ կապված սկանդալային պատմություն: Որպես գերմանական լրտես՝ կասկածվում էր երիտասարդ տնային դաստիարակչուհի Մերի Ջորդանը: Շուտով նա թունավորվում է աղցանի մեջ ընկած մատնեծաղկի թունավոր տերևներից, ինչը բոլորի կողմից ընդունվել է որպես դժբախտ պատահար: Հետո նույն գյուղի բնակիչ Ալեքսանդր անունով մի տղա, իմանում է ինչ-որ բաներ, որոնք իրեն ստիպում են թողնել գաղտնի գրություն: Շուտով նա էլ է սպանվում: Իրենց ուսումնասիրությունների արդյունքում ամուսինները հասկանում են, որ անցյալի այդ դեպքը ավելին է, քան մի գյուղական միջադեպ, և իրենց ընկերների զգուշացումը պատահական չէր: Նույնիսկ այսքան տարի անցնելուց հետո էլ ինչ-որ մեկը չի ցանկանում, որ այս տվյալները հրապարակվեն: Եվ այդ անձնավորությունը հանուն գաղտնիքը պահելու՝ հետ չի կանգնի նոր սպանություններից:

Գրքում նաև ներկայացվում է ամուսինների կատարած նախկին գործերը:

Ծանոթագրություն

  1. [1]

Արտաքին հղումներ