«Բենիամին Սավշեկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Մարզիկ | մեդալներ= {{MedalCompetition|Օլիմպիական խաղեր}} {{MedalGold|Տոկիո 2020|սլալոմ, կանոե առանձին}} {{MedalCompetition|Աշխարհի առաջնություններ}} {{MedalBronze|Պրահա 2013|Ս-1}} {{MedalSilver|Դիթ Քրիք 2014|Ս-1}} {{MedalBronze|Դիփ Քրիք 2014|Ս-1...»:
(Տարբերություն չկա)

08:34, 11 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Բենյամին Սավշեկ (սլովեն.՝ Benjamin Savšek, մարտի 24, 1987(1987-03-24)[1], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]), սլովենացի կանոեիստ (սլալոմ), Տոկիոյում կայացած 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների մեդալակիր[3]: Միջազգային մակարդակում սկսել է հանդես գալ 2002 թվականին[4]։

Բենիամին Սավշեկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Մասնագիտացում՝կանոեի թիավար
Երկիր՝ Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 24, 1987(1987-03-24)[1] (37 տարեկան)
Ծննդավայր՝Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]
177 սանտիմետր
Քաշ՝74 կիլոգրամ[2]

Սպորտային կենսագրություն

Սավշեկի թիավարությամբ զբաղվել սկսել է Սավա գետի վրա 1996 թվականին։ 2002 թվականից Բենիամինը սկսել է հանդես գալ պատանիների աշխարհի առաջնություններում։ Աշխարհի մեծահասակների առաջնություններում սլովենացի մարզիկը սկսել է հանդես գալ 2009 թվականից, սակայն երկար ժամանակ մեդալ նվաճել չի հաջողվել: Սավշեկի համար լավագույն արդյունքները դարձել են 4-րդ և 5-րդ տեղեր թիմային հաշվարկում, որոնք նա զբաղեցրել է 2009 և 2010 թվականների առաջնություններում: 2009 թվականի աշխարհի առաջնության արդյունքներով Սավշեկն զբաղեցրել է բարձր 2-րդ տեղը, հաջորդ անգամ սլովենացին այդ նվաճումը կրկնել է միայն 2015 թվականի արդյունքներով: 2012 թվականի գարնանը Բենիամինը նվաճել է Եվրոպայի առաջնությունների իր առաջին մեդալը՝ դառնալով երրորդը անհատական առաջնությունում:

Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերում Սավշեկը հանդես է եկել միայնակ կանոեիստների մրցումներում: Նախնական փուլի առաջին փորձից հետո Բենիամինը, որն անցել է առանց սխալների, գրավել է առաջատարի դիրքը։ Երկրորդ փորձի ժամանակ Սավշեկը անհաջող է հանդես եկել և երկու փորձերի լավագույն արդյունքով գրավել է երկրորդ տեղը։ Կիսաեզրափակիչ փուլը բաղկացած էր մեկ փորձից։ Մրցատարածությունում Սավշեկը ցույց է տվել մրցատարածությունն անցնելու երկրորդ ժամանակը, ինչը տուգանային միավորների բացակայության դեպքում նրան թույլ է տվել երկրորդ տեղով դուրս գալ վճռորոշ փուլ: Սակայն մմրցումների եզրափակիչը սլովենացին անհաջողությամբ է ավարտել։ Մրցատարածությունն անցնելու ժամանակ Սավշեկը բաց է թողել երկու դարպաս և վաստակել է 108 միավոր տուգանք, ինչի արդյունքում հետ է մղվել վերջին 8-րդ տեղը:

2013 թվականի աշխարհի առաջնությունում Սավշեկը նվաճել է աշխարհի առաջնությունների առաջին մեդալը, որը դարձել է նրա երրորդ մեդալն անձնական հաշվարկում: Մեկ տարի անց աշխարհի առաջնությունում Բենիամինը կարողացել է բարելավել իր ցուցանիշները՝ դառնալով արծաթե մեդալակիր անհատական մրցաշարում և բրոնզե մեդալակիր թիմային մրցաշարում: Այդ նույն արդյունքը սլովենացին կրկնել է նաև 2015 թվականի աշխարհի առաջնությունում։

2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Սավշեկը մասնակցել է Ս-1 կարգի մրցումներին, որտեղ գրավել է 8-րդ տեղը[5]: Չորս տարի անց՝ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Ամառային օլիմպիական խաղերում նա զբաղեցրել է 6-րդ տեղը նույն մրցաշարում։ Տոկիոյում 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում ավելի է բարելավել իր արդյունքները Ս-1 կատեգորիայում՝ նվաճելով ոսկե մեդալ[6]։

Մրցանակներ

  • Տարվա մարզիկ Լյուբլյանայում (2013, 2014)

Անձնական կյանք

  • Ամուսնացած է, ունի դուստր՝ Անայան (2011) և որդի՝ Առնեյը (2015):

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Olympedia — 2006.
  2. https://www.olympedia.org/athletes/125768
  3. «Benjamin SAVSEK (SLO)». CanoeSlalom.net. Վերցված է 30 September 2017-ին.
  4. «Benjamin Savsek». london2012.com. London Organising Committee of the Olympic Games and Paralympic Games. Վերցված է 31 July 2012-ին.
  5. https://web.archive.org/web/20200418085113/https://www.sports-reference.com/olympics/athletes/sa/benjamin-savsek-1.html. Արխիվացված է օրիգինալից 18 April 2020-ին. Վերցված է 30 September 2017-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «Results (Tokyo)» (PDF). Olympics (ճապոներեն). Վերցված է 26 July 2020-ին.

Արտաքին հղումներ