«Ռուդիկ Սահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ռուդիկ Սահակյանը ծնվել է [[1940]] թվականի [[հուլիսի 25]]-ին [[Ճարտար]] (այժմ՝ [[Մարտունու շրջան (Արցախ)|ԼՂՀ Մարտունու շրջան]]ում) գյուղում։ [[1962]] թվականին ավարտել է [[Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ]]ը։ [[1964]]-[[1986]] թվականներին աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի տեխնոլոգիայի հիմնախնդրային լաբորատորիայում, [[1974]] թվականից՝ կաթի ֆիզիկայի և քինիայի բաժնի վարիչ<ref name="Ով ով է">Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 385:385։</ref>։
 
Աշխատանքները վերաբերում են կաթի բաղադրությանն ու տեխնոլոգիայի հատկություններին։ Առաջարկել է մանրէային մերանների ակտիվությունը բարձրացնող մակարդների տեխնոլոգիայի հատկությունների բարելավման, ինչպես նաև մթերքի հասունացման շարժընթացի արագացման եղանակ՝ միկրոտարրերի ([[մանգան]], [[ցինկ]], [[պղինձ]], [[կոբալտ]]) միկրոքանակների ավելացմամբ։ Հետազոտել է միկրոտարրերի նկատմամբ կաթնաթթվային միկրոֆլորայի տարբեր շտամների ընտրող. ունակությունը և ապացուցել բարձրորակ պանիրների արտադրության մեջ ազատ [[ամինաթթուներ]], ցնդելի [[ճարպաթթուներ]] և արոմատիկ միացություններ առաջացնող շտամների կիրառման արդյունավետությունը։ Հեղինակ է պանրի և կաթնամթերքների նոր տեսակների<ref name="Ով ով է" />։