«Եռապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
#WPWP #WPWPARM
Տող 1.
[[Պատկեր:The First Triumvirate of the Roman Republic 1200X800.jpg|մինի|300px| [[Գնեոս Պոմպեոս]] և [[Մարկոս Կրասոս]] և [[Հուլիոս Կեսար]] ]]
'''Եռապետություն''' ({{lang-la|''triumvirātus''}}, որտեղ՝ ''trēs'' - երեք, ''vir'' - մարդ), քաղաքական և զինվորական երեք ազդեցիկ գործիչների համատեղ իշխանություն [[Հին Հռոմ]]ում։ Առաջին եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 60-ին՝ [[Հուլիոս Կեսար]]ի, [[Պոմպեոս|Գնեոս Պամպեոսի]] և [[Մարկոս Կրասոս]]ի միջև կայացած համաձայնությամբ։ Նրանք միմյանց և կողմնակիցների միջև բաժանել են պետական պաշտոններն ու նահանգների կառավարումը, հենվել լեգիոնների ուժի, պոպուլյարների, հեծյալների և նոբիլիտետի աջակցության վրա։ Կազմալուծվել է մ.թ.ա. 53-ին՝ Կրասոսի մահից հետո և Կեսարի ու Պոմպեոսի հարաբերությունների սրման հետևանքով։ Երկրորդ եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 43-ին և ունեցել պաշտոնական բնույթ։ Նրա կազմի մեջ մտել են [[Օկտավիանոս]]ը, [[Մարկոս Անտոնիոս]]ը և [[Մարկոս Լեպիդոս]]ը։ Կազմալուծվել է մ.թ.ա. 36-ին։