«Հանելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Հանելուկ''', բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի ք...
(Տարբերություն չկա)

10:54, 7 Օգոստոսի 2012-ի տարբերակ

Հանելուկ, բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք ևն։ Հանելուկն առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։

Հանելուկի վաղնջական նմուշներ և կիրառման մասին վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։ Հայ մատենագրության մեջ հանելուկ վկայված է VII-րդ դարից։ XII-րդ դարում Ներսես Շնորհալին հորինել է մի քանի հարյուրի հասնող հանելուկներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։