«Սուբլիմացիա (հոգեբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Սուբլիմացիա (այլ կիրառումներ)}}
'''Սուբլիմացիա, սուբլիմում''' (ուշ լատ․ sublimatio՝ վսեմացում, լատ․ sublimare՝ բարձրացնել), հոգեբանության մեջ, հոգեկան հուզմունքից բխող հակումների էներգիան վերափոխող և անձին հասարակական գործունեության կամ ստեղծագործական աշխատանքի մղող հոգեկան պրոցես։ Սուբլիմացիան ինքնագիտակցության մակարդակի յուրահատուկ բարձրացում է՝ բյուրեղացնելու և վսեմացնելու այն ամենը, ինչ տարբեր պատճառներով (սոցիալական ու բարոյական պահանջներ, հոգեբանական ճնշում) չի կենսագործվում մարդու վարքի և գործունեության մեջ։ Սուբլիմացիայի միջոցով վերլուծվում և նոր գնահատականի են արժանանում մարդու մտավոր, բարոյական և գեղագիտական ըմբռնումները, նոր լիցք և բովանդակություն են ստանում նրա սոցիալական այլասիրական (ալտրուիստական) ձգտումները։ Սուբլիմացիա հասկացությունը մտցրել է [[Զ․Զիգմոնդ ՖրեյդՖրոյդ]]ը ([[1900]])։ ՖրեյդիզմըՖրոյդիզմը, գռեհկացնելով Սուբլիմացիայի երևույթը, նրա ակունքները և դրդապատճառները սահմանափակում է սեռական բնազդի (լիբիդո) և ինքնապաշտպանական մեխանիզմների շրջանակներում։

Սուբլիմացիան ըստ էության ինքնորոշման, ինքնավերափոխման և ինքնադաստիարակման օրինաչափ պրոցես է։ Նրա պրոբլեմներին կարևոր տեղ են հատկացնում ստեղծագործական, մանկան, սպորտի և այլ հոգեբանությունները։
{{Հոգեբանություն-անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=175}}
 
[[Կատեգորիա:Հոգեբանություն]]
 
 
{{Անավարտ}}