«Երվանդաշատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 5.
 
Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա՝ [[Երասխ գետ|Երասխ]] գետի մոտակայքում։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով։ Բլրի վրա փորվում են նաև ջրի հորեր՝ մինչև բլրի հիմքը՝ հնարավոր պաշարման դեպքում ջրից օգտվելու համար։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ արքան տեղափոխում է [[Արմավիր (մայրաքաղաք)|Արմավիրի]] բնակչության մի մասը<ref name=":0" />։ Այստեղ բացի հայերից բնակվել է նաև [[Տիգրան Մեծ]]ի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։{{փաստ}} Ճարտարապետ [[Թորոս Թորամանյան]]ը նկատել է, որ շինությունների վիթխարի որձաքարերը միացվել են լոկ երկաթյա կապերով<ref name=":0" />։
Արաքիս դիմացի ափին արքան կառուցում է Երվանդակերտ դաստակերտը, որտեղ տեղափոխում է իր ընտանիքը։Պատմահայր Խորենացին Երվանդաշատը նկարագրելիս այն անվանել է դրախտիկ:դրախտիկ։
 
Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից Շապուհ II արքայի զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները՝ այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ [[Բագարան]] և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև [[խաչքար]]եր և վիմագիր արձանագրություններ։