«Հայնրիխ Գելցեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
| բնագիր անուն = Heinrich Gelzer
}}
'''Հայնրիխ Գելցեր''' ({{lang-de|Heinrich Gelzer}}, [[1847]] թ, [[հուլիսի 1]], [[Բեռլին]] — [[1906]] թ. [[հուլիսի 11]], [[Ժնև]]{{ԱԾ}}), գերմանացի պատմաբան, բանասեր, հայագետ։ Ուսումնասիրու թյունները վերաբերում են [[Հայաստան]]ում [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] տարածման, [[Հայ դիցաբանություն|հայ դիցաբանության]], [[Հայոց պատմություն|հայ ժողովրդի պատմությանը]]։ «Արմենիեն» ({{lang-de|Armenien}}) (համահեղինակ՝ Հ. Պետերման) հոդվածում տեղեկություններ են տրվում Հայաստանի պատմության, [[Մատենագիտություն|մատենագիտության]] և [[Հայ Առաքելական Եկեղեցի|եկեղեցու]] մասին։ Գելցերը բազմիցս նշել է հայերի դերը ընդհանուր քաղաքակրթության և մշակույթի պատմության մեջ։
 
[[1900]] թ.-ին [[Լայպցիգ]]ում լույս տեսած «Թուրք-հունական Արևելքի հոգևոր ու աշխարհիկ կյանքից» աշխատության մեջ նկարագրել է [[Օսմանյան կայսրություն]]ում ապրող [[հայեր]]ի, [[բուլղարներ]]ի, [[հույներ]]ի վատթար կացությունը, քննադատել [[Աբդուլ Համիդ II|Աբդուլ Համիդ ll]]-ի հայասպան քաղաքականությունն ու գերմանական կառավարության անտարբերությունն այդ հարցում և որակել այն որպես բարոյական անկում։