«Քաղց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Քաղցը''' [[սնունդ|սննդի]] նկատմամբ [[օրգանիզմ]]ի ֆիզիոլոգիական պահանջն է և բնորոշ է բոլոր [[կենդանիներ]]ին ու [[մարդ]]ուն։ Փորձառական եղանակով հաստատվել է քաղցի և հագեցածության կենտրոնների առկայությունը կենտրոնական [[նյարդային համակարգ]]ում։ Էլեկտրական [[հոսանք]]ով քաղցի կենտրոնի գրգռումը, օրինակ, կուշտ կենդանիներին ստիպում է կեր որոնել և ուտել, իսկ հագեցածության կենտրոնի գրգռման դեպքում քաղցած կենդանիները դադարում են կեր ընդունել։
 
Քաղցի զգացումը կարող է դրսևորվել այրոցի, [[ճնշում|ճնշման]], նույնիսկ սրտագդալի շրջանում ցավի զգացումով, երբեմն՝ սրտխառնոցով, գլխապտույտով, գլխացավերով։ Քաղցած ժամանակ մեծանում է [[ստամոքս]]ի և [[աղիներ]]ի [[մկաններ]]ի լարվածությունը (տոնուս), առաջանում է քաղցի [[գալարակծկում|գալարակծկանք]], [[արյուն|արյան]] մեջ սննդանյութերի պարունակությունը նվազում է («քաղցած արյուն»)։ Քաղցի զգացման բավարարումը տեղի է ունենում, երբ ընդունած սնունդը ներգործում է մարսողական համակարգի առաջնային բաժնի վրա և գրգռում նյարդային վերջույթները, որոնք դրդման ազդանշանները հաղորդում են հագեցածության կենտրոն։ Սննդի ընդունումից 1,5-2 ժամ անց սննդանյութերը ներծծվում են, և տեղի է ունենում իրական հագեցածություն. արյունը դադարում է «քաղցած» լինելուց և արդեն պարունակում է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութերի բավարար քանակ։
 
Քաղցի վիճակի կարգավորման և հետագա հագեցածության համար կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի սննդանյութերի պահեստները (դեպոներ), որոնք հարմարվողական մեխանիզմներով մարդուն ու կենդանիներին պաշտպանում են հյուծումից և ստիպում սնունդ որոնել սեփական պահեստների դատարկվելուց շատ առաջ։ Քաղցի և հագեցածության փոխհարաբերության խանգարումները կարող են հանգեցնել ճարպակալման կամ հյուծման, որոնք կարելի է կանխել սննդի կանոնավոր ընդունմամբ և ժամանակին կազմակերպված հանգստով։ Ախորժակի խանգարումների (օրինակ՝ բացակայության) դեպքերում պետք է դիմել բժշկի։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քաղց» էջից