«Քվազիմասնիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  2 ամիս առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
'''Քվազիմասնիկներ''', [[կոնդենսացված միջավայրեր]]ի թույլ [[գրգռված վիճակներ]]ը նկարագրող [[քվանտային մեխանիկա|քվանտային]] [[տարրական մասնիկներ|մասնիկներ]]:։ Մեծ թվով մասնիկներից բաղկացած համակարգի գրգռված վիճակը ուժեղ փոխազդեցության հետևանքով տարածվում է միջավայրով որպես [[ալիք]]:։ Այդ ալիքների, այսպես կոչված՝ տարրական գրգռումների ձևավորմանը փաստորեն մասնակցում են համակարգի բոլոր մասնիկները։ [[Մասնիկ-ալիքային երկվություն|Մասնիկ-ալիքային երկվության]] համաձայն, տարածականորեն անընդհատ այդպիսի վիճակներին համապատասխանության մեջ են դրվում իմպուլսաէներգիական վիճակներ, իսկ տարրական գրգռումներին՝ <math>\vec p = h \vec k</math> իմպուլսով և <math>\varepsilon = \hbar \omega (\vec k)</math> էներգիայով քվազիմասնիկներ ( <math> \vec k</math>-ն [[ալիքային վեկտոր]]ն է, <math>\omega</math>-ն՝ [[հաճախություն]]ը)։
 
Համակարգի մասնիկների կազմից և փոխազդեցության բնույթից կախված՝ կոնդենսացված միջավայրերում հնարավոր են տարբեր բնույթի գրգռումներ, հետևաբար և քվազիմասնիկներ։ Ատոմների տատանումներն իրենց հավասարակշռության դիրքի շուրջը տարածվում են բյուրեղով որպես ալիքներ. համապատասխան քվազիմասնիկները կոչվում են [[ֆոնոններ]]:։ [[Գերհոսուն հելիում]]ում խտության տատանումների ալիքներին համապատասխանում են ֆոնոններ և [[ռոտոններ]]:։ Ատոմների մագնիսական մոմենտների տատանումները մագնիսակարգավորված համակարգերում հանգեցնում են սպինային ալիքների առաջացմանը. համապատասխան քվազիմասնիկները [[մագնոններ]]ն են։ Վերը հիշատակված բոլոր քվազիմասնիկները [[բոզոններ]] են։ Կիսահաղորդիչներում քվազիմասնիկներ են հաղորդականության էլեկտրոնները և [[խոռոչ (կիսահաղորդիչներ)|խոռոչները]] (երկուսն էլ [[ֆերմիոններ]] են)։ Դինամիկական հատկությունների տեսանկյուններից քվազիմասնիկները նման են սովորական մասնիկներին, սակայն ի տարբերություն դրանց, չեն կարող ծնվել վակուումից։ Քվազիմասնիկները իրենց առաջացման և գոյության համար պահանջում են ինչ-որ միջավայր կամ ֆոն, այսինքն՝ լինելով շարժման կրողներ, քվազիմասնիկները միջավայրը կազմող մասնիկներ չեն։
 
Հաստատված է, որ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի արդյունքների զգալի մասը կարելի է նկարագրել միմյանց հետ շատ թույլ փոխազդող քվազիմասնիկների լեզվով։ Որպեսզի տարրական գրգռման՝ քվազիմասնիկի գաղափարն ունենա ճշգրիտ իմաստ, նրա կյանքի տևողությունը պետք է լինի շատ մեծ։ Քվազիմասնիկների մարման հնարավոր ճանապարհները երկուսն են.