«Հուլիանոս Ուրացող»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Աղբյուրներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 2.
[[File:Ioulianou autokratoros ta sozomena.tif|thumb|''Ioulianou autokratoros ta sozomena'', 1696]]
 
'''Հուլիանոս Ուրացող''' ({{lang-la|Iulianus Apostata}}, պաշտոնական անունը՝ '''Ֆլավիոս Կլավդիոս Հուլիանոս''' ({{lang-la|Flavius Claudius Iulianus}}), [[331]] կամ [[332]] - [[363]] թ. [[հունիսի 26]] ), [[Հռոմի կայսր]] [[361]] - [[363]] թթ. [[Կոստանդիանոսի հարստություն]]ից, հռետոր և հույն փիլիսոփա։ Անտիկ գիտության և մշակույթի երկրպագու, նորպլատոնականության փիլիսոփայական դպրոցի հետևորդ։ Հեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է «Ուրացող» անունը։ Նրա գրական ստեղծագործություններից պահպանվել է 8 ճառ, 2 երգիծական երկ և նամակների հավաքածու։
 
Ծնվել է [[Կոստանդնուպոլիս]]ում, [[Կոստանդիանոս Ա Մեծ|Կոստանդիանոս Մեծ]] կայսեր եղբոր՝ Հուլիոս Կոստանցիոսի որդին է։ Հոր մահից հետո դաստիարակվել է եպիսկոպոս [[Եվսեբիոս Նիկոմեդացի|Եվսեբիոս Նիկոմեդացու]] կողմից։ 339 թվականից ուսումնասիրել է հունական փիլիսոփայություն Մարդոնիոսի ղեկավարությամբ, որը արթնացրել է նրա մեջ սերն առ հելլենական աշխարհայացքը։ 344-45 թթ. ապրել է Նիկոմեդիայում, որտեղ ծանոթացել է նշանավոր հռետոր [[Լիբանիոս]]ի հետ, որը հեթանոսական կրոնի և ավանդույթների ջերմեռանդ ջատագով էր։ 351-52 թթ. [[Պերգամոս]]ում և [[Եփեսոս]]ում բնակվելու ժամանակ ուսումնասիրել է [[նորպլատոնականություն]] փիլիսոփա Մաքսիմոս Եփեսացու մոտ։ 352-54 թթ. Հուլիանոսը կրկին անցկացրել է Նիկոմեդիայում՝ խորացնելով իր գիտելիքները նորպլատոնական ուսմունքի մեջ։ 355 թ. մեկնել է ուսանելու Աթենք նույն հռետորական դպրոց, որտեղ այդ ժամանակ սովորում էին [[Գրիգոր Աստվածաբան]]ը և [[Բարսեղ Կեսարացի]]ն։