«Չերոկիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 2.
'''Չերոկիներ''' ({{lang-en|Cherokee}}, ինքնանվանումը՝ տսալագա - իսկական մարդիկ), [[Հյուսիսային Ամերիկա]]յում բնակվող հնդկացիական ժողովուրդ։ Ծագումով մոտ են [[իրոկեզներ]]ին, լեզուն իրոկեզյան լեզուներից մեկն է։
 
Նախկինում չերոկիները բնակվել են [[Թենեսի]] և [[Հյուսիսային Կարոլինա]] [[նահանգ]]ների ներկայիս տարածքում ` [[Ապալաչներ]]ի երկու կողմի լանջերին:լանջերին։ Առաջին [[եվրոպացիներ]]ը, ում հետ շփվել են չերոկիները` [[իսպանացիներ]]ն էին։ Դա տեղի է ունեցել [[1540]] թվականին։
 
Ամբողջ [[18-րդ դար]]ի ընթացքում չերոկիները [[պատերազմ]]ներ էին մղում հարևան հնդկացիական ցեղերի և սպիտակամորթ գաղութարարների դեմ։ [[19-րդ դար]]ում չերոկիների հիմնական [[կրոն]]ը դարձավ [[քրիստոնեություն]]ը:ը։ 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբին չերոկիները իրենց քոչվորական կենսակերպը փոխարինեցին նստակյացով, սկսեցին ապրել իր ժամանակի ժամանակակից տներում, զբաղվում էին արդեն հողագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Շուտով նրանք համարվում էին արդեն [[ԱՄՆ]]-ի [[հինգ քաղաքակիրթ ցեղեր]]ից մեկը։ [[1821]] թ-ին չերոկիների առաջնորդ [[Սեքվոյա (Ջորջ Գես)|Սեքվոյան]] (Ջորջ Գես) ստեղծեց չերոկիների այբուբենը։ Հարուստ չերոկի հնդկացիները վարում էին արիստոկրատ ապրելակերպ, ունեին մեծ տնկադաշտեր և հարյուրավոր սևամորթ ստրուկներ։
 
19-րդ դարի [[1830]]-ական թվականներին հարավարևելյան նահանգների կառավարությունների ճնշման ներքո, ԱՄՆ կառավարությունը որոշեց վերացնել հնդկացիական [[անկլավ]]ները, իսկ հնդկացիներին արտաքսել դեպի [[Միսիսիպի գետ|Միսիսիպի]] գետից արևմուտք գտնվող անապատային հողեր։ 1838-1839 թվականներին, հարկադրանքի ներքո գաղթելու ժամանակ, ճանապարհին զոհվեց մոտ 4 հազար հնդկացի («Արցունքի ճանապարհ»)։ Մինչ գաղթը, չերոկիներն ունեին սեփական [[սահմանադրություն]], օրենքներ, ընտրովի [[կառավարություն]] և [[նախագահ]] (գերագույն առաջնորդ)։ Ներկայումս չերոկիները ԱՄՆ-ի ամենամեծ հնդկացիական ցեղերից մեկն են։