«Մեն Ցզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մեն Ցզի''' (մ.թ.ա. 372 թ. – մ.թ.ա. 289 թ. կամ մ.թ.ա. 385 թ. – մ.թ.ա. 303/302 թ.), չինացի փիլիսոփա, Կոնֆուցիոսականո...»:
(Տարբերություն չկա)

09:31, 17 Մարտի 2021-ի տարբերակ

Մեն Ցզի (մ.թ.ա. 372 թ. – մ.թ.ա. 289 թ. կամ մ.թ.ա. 385 թ. – մ.թ.ա. 303/302 թ.), չինացի փիլիսոփա, կոնֆուցիոսական ուսմունքի հետևորդ։ Հաճախ բնութագրվել է որպես «երկրորդ իմաստուն», այսինքն` իմաստությամբ Կոնֆուցիոսից երկրորդը։ Կոնֆուցիոսի աշակերտների չորրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Մենց Ցզին ժառանգել և զարգացրել է Կոնֆուցիոսի փիլիսոփայական ուսմունքը[1][2]։ Ապրելով «Պատերազմող պետությունների ժամանակաշրջան»–ում` նա իր կյանքի մեծ մասն անց է կացրել ճանապարհորդելով պետությունների միջև և խորհուրդներ տալով տարբեր իշխաններին։ Այդ իշխանների հետ զրույցները կազմում են «Մեն Ցզի» երկի հիմքը, որը հետագայում ընդգրկվել է կոնֆուցիոսական գրականության կանոնի մեջ։

Մեն Ցզիի ուսմունքի հիմնական համոզմունքն այն էր, որ մարդիկ իրենց բնությամբ լավն ու բարի են, բայց մարդկանց այդ բնատուր որակը պահանջում է մշակման և զարգացման պատշաճ միջավայր: Նա նաև սովորեցնում էր, որ կառավարիչները պետք է արդարացնեն իրենց իշխանական դիրքը՝ արդար կառավարելով իրենց հպատակներին, և այս իմաստով նրանք ստորադաս են զանգվածներին։

  1. Mei, Yi Pao (1985). "Mencius," The New Encyclopædia Britannica, v. 8, p. 3.
  2. Shun, Kwong Loi. «Mencius». The Stanford Encyclopedia of Philosophy. Վերցված է 18 November 2017-ին.