«Հարավային ծրագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մոռացա ասեմ բարով մաշենք ։Դ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
[[Պատկեր:Shahamir_Shahamiryan.jpg|մինի|304x304փքս|[[Շահամիր Շահամիրյան]]]]
 
'''Հայաստանի ազատագրության Հարավային ծրագիր''', ստեղծվել է 1770-ական թվականներին՝ [[Մադրասի խմբակ]]ի կողմից, որի ղեկավարն էր [[Շահամիր Շահամիրյան]]ը։ Հարավային ծրագիրը կազմված էր 20 կետերից, որոնց շնորհիվ [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի]] օգնությամբ պետք է վերականգնվեր Հայաստանի անկախությունը։ Ըստ այս ծրագրի՝ Հայաստանը պետք է հռչակվեր խորհրդարանային հանրապետություն։ Հայաստանը պետք ունենար ''օրենսդիր'' և ''գործադիր'' մարմիններ։ Կառավարությունը՝ գործադիր մարմինը, պետք է ղեկավարվեր ազգությամբ հայ նախարարի կողմից։ Օրենսդիր մարմինը ծրագրի մեջ անվանվում էր ''Հայոց տուն''։ Հայոց տան ընտրությունները տեղի էին ունենալու 3 տարին մեկ անգամ՝ երկաստիճան համակարգով։ Տեղական ընտրատեղամասից պետք է ընտրվեին 2 անձինք, որոնցից մեկը դառնալու էր Հայոց տան, իսկ մյուսը գործադիր մարմնի՝ կառավորության անդամ։ Գործադիր մարմնի ղեկավարը ընտրվելու էր Հայոց տան կողմից<ref group="Ն">Համապատասխանում է ներկայիս վարչապետի պաշտոնին։</ref>։ Հայաստանում 20 տարի ժամկետով պետք է մնար ռուսական 6 հազարանոց զորքը, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պետք է ռազմական օգնություն տրամադրեր [[Ռուսական կայսրություն|Ռուսասատանին]] պատերազմի դեպքում։ Հայաստանը պարտավորվում էր նաև տարեկան հարկ վճարել [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանին]]։ Երկու երկրների միջև հաստատվելու էր ազատ երթևեկություն։ Հայաստանը պետք է [[Պետերբուրգ]]ում ունենար սեփական դեսպանությունը։ Հայաստանի բարձրագույն պաշտոնյաներ և հողի սեփականատերեր կարող էին լինել միայն [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ Առաքելական եկեղեցու]] հետևորդներ<ref name="Հարավային2">{{Cite web|url=http://www.anunner.com/repository-articles/armenian-people-history/37._%D5%80%D4%B1%D5%85%D4%B1%D5%8D%D5%8F%D4%B1%D5%86%D4%BB_%D4%B1%D4%B6%D4%B1%D5%8F%D4%B1%D4%B3%D5%90%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D4%B1%D5%86_%D5%80%D5%85%D5%88%D5%92%D5%8D%D4%BB%D5%8D%D4%B1%D5%85%D4%BB%D5%86_%D4%B5%D5%8E_%D5%80%D4%B1%D5%90%D4%B1%D5%8E%D4%B1%D5%85%D4%BB%D5%86_%D4%BE%D5%90%D4%B1%D4%B3%D5%90%D4%B5%D5%90%D4%B8:|title=37. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ:ԾՐԱԳՐԵՐԸ։|last=|first=|date=|website=anunner.com|publisher=|language=hy|accessdate=2020-01-03}}</ref>։
 
Ինչպես [[Հյուսիսային ծրագիր|Հովսեփ Արղությանի ծրագրի]] դեպքում, այնպես էլ այս ծրագրի դեպքում, լուրջ հաջողություններ չգրանցվեցին, քանի որ այն նույնպես չքննարկվեց ռուսական կառավորության կողմից<ref name="Հարավային1">{{Cite web|url=http://findarmenia.org/arm/history/22/406/412|title=Հայաստանի ազատագրության Հարավային (Շահամիր Շահամիրյանի) ծրագիրը|last=|first=|date=|website=findarmenia.org|publisher=|language=hy|accessdate=2020-01-03}}</ref>։