«Կենսացենոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
[[Պատկեր:FoodWeb.jpg|280px|մինի|աջից|A քաղցրահամ ջրերի ու ցամաքային սննդի շրջապտույտը]]
'''Կենսացենոզ''' ({{lang-el|βίος}} - «կյանք» և {{lang-el2|κοινός}} - «ընդհանուր»), Ցենոզի հոմանիշն է՝ [[բույս]]երի, [[կենդանի]]ների, [[միկրոօրգանիզմ]]ների պատմականորեն ձևավորված ամբողջությունն է, որոնք բնակվում են ցամաքի մասում կամ ջրամբարում ([[կենսատոպ]]) և բնութագրվում են որոշակի փոխհարաբերությամբ ինչպես իրար մեջ, այնպես էլ [[շրջակա միջավայր]]ի աբիոտիկ բաղադրիչների հետ<ref>Н. П. Наумов, 1963 — в ''Шилов И. А. Экология. — С. 374.''</ref>:։ Առաջին անգամ կենսացենոզ տերմինն առաջարկել է գերմանացի ջրակենսաբան [[Կ. Մյոբիուս]]ը՝ [[1877]] թվականին<ref>K. A. Möbius, [https://books.google.am/books?id=Ug4AAAAAQAAJ Die Auster und die Austernwirthschaft], 1877</ref>:։
== Հասկացություն կենսացենոզի մասին ==
Ըստ սահմանման՝ կենսացենոզը ըստ կազմության, [[տեսակ]]ների և առանձնյակների թվի՝ միջավայրի աբիոտիկ գործոնների միջին մակարդակին համապատասխանող [[կենդանի]] [[օրգանիզմ]]ների ամբողջությունն է, որում [[օրգանիզմ]]ները սերտորոն փոխկապակցված են և անընդհատ բազմացման շնորհիվ պահպանում են իրենց գոյությունը։
Տող 34.
#անտառաթփուտ (ապրում են թույլ լուսվորվածության և սննդատարրերի անբավարարության պայմաններում և ունեն ցածր հասակ),
#բարձրահասակ խոտաբույսեր [[5]] և [[6]] ցածրահասակ խոտաբույսեր։
Կենսացենոզներում [[կենդանիներ]]ը ևս զբաղեցնում են որոշակի մակարդակներ։ Հողում ապրում են բազմաթիվ հողային [[որդեր]], [[մանրէներ]], հողափոր կենդանիներ և այլն։ [[Հող]]ի մակերևույթին՝ տերևային թաղիքի տակ, բնակվում են բազմաթիվ [[բազմոտանիներ]], գիշատիչ [[բզեզներ]], մանր [[կաթնասուններ]]:։ [[Թռչուններ]]ը զբաղեցնում են տարբեր յարուսներ, իսկ խոշոր [[կաթնասուններ]]ը ապրում են ներքևի յարուսում։ Յարուսականությունը լավ արտահայտված է նաև ջրային կենսացենոզներում։ Տարածության մեջ կենդանի օրգանիզմների առանձնյակները բաշխված են անհամաչափ։ Սովորաբար առանձնյակները կազմում են խմբեր։ Այս գործընթացը հանդիսանում է օրգանիզմների գոյության համար անհրաժեշտ հարմարողական գործոն։ Օրգանիզմների այդպիսի խմբերը որոշում են կենսացենոզի հորիզոնական կառուցվածքը։ Այդպիսի բաշխման օրինակներ են համարվում [[փղեր]]ի, [[զեբր]]ների, [[այծքաղներ]]ի հոտերը, արևադարձային [[տափաստան]]ներում, [[թռչուններ]]ի երամները, կորալների գաղութները ջրի հատակին և այլն։
Բուսական համակեցություններում հորիզոնական կառուցվածքի տարրական միավորներն են համարվում միկրոցենոզը և միկրոխմբավորումները։ Միկրոցենոզը համարվում է կենսացենոզի՝ իր չափերով ամենափոքր տարրական միավորը։ Համարյա ցանկացած համակեցություն իր մեջ նեռառում է միկրոհամակեցությունների կամ միկրոցենոզների համակարգեր։
Միկրոխմբավորումը նույն յարուսի սահմաններում մեկ կամ մի քանի տեսակների խտացումն է, ներյարուսային խճանկարային բիծն է։ Օրինակ՝ [[մամուռներ]]ի կողմից զբաղեցված յարուսում կարելի է առանձնացնել մամուռների մի քանի բծեր՝ մեկ կամ մի քանի տեսակների դոմինանտությամբ։