«Արկաթիակերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 7.
 
== Պատմություն ==
Կարկաթիոկերտի հիմնադրման մասին գրավոր հիշատակություններ չկան։ Սակայն անուղղակի աղբյուրներից հայտնի է դարձել, որ այն գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից՝ մ.թ.ա. VIII—VII դարերից, և մեծ վերելք է ապրել հելլենիզմի դարաշրջանում, հատկապես՝ մ.թ.ա. II—I դդ,:։ Ծոփաց թագավորության ամենահին մայրաքաղաքն էր և գտնվում էր հարավային առևտրական մեծ ճանապարհի վրա, որը բանուկ էր դեռևս մ.թ.ա. VII—VI դարերից։ Հայաստանի հելլենիստական բազմամարդ ու ծաղկած քաղաքներից էր։ Մ.թ.ա. III դարի վերջերին և II դարի սկզբներին դարձել էր ներքին, արտաքին ու տարանցիկ առևտրի և արհեստագործության խոշոր կենտրոն։ Հայ–ասորական պատերազմի ժամանակ, [[մ.թ.ա. 165]] թ. սելևկյան [[Անտիոքոս 4–րդ]]ը, որ կրում էր Եպիփանես մականունը, գրավել է Կարկաթիոկերտը և վերանվանել իր մականվամբ՝ Եպիփանիա։
 
Կարկաթիոկերտի մասին, իբր Ծոփաց թագավորության արքայանիստ քաղաքի, առաջին վկայությունը պատկանում է [[Ստրաբոն]]ին։ Հայ պատմագիրները այս քաղաքի վերաբերյալ հիշատակություններ ամենևին չունեն և դժվար է ուրվագծել նրա հետագա շրջանի պատմությունը։ Սակայն, նկատի ունենալով Հայաստանի հելլենիստական մյուս քաղաքների՝ [[Արմավիր]]ի, [[Արտաշատ]]ի, [[Երվանդաշատ]]ի, [[Զարիշատ]]ի, [[Զարեհավան]]ի և մյուսների պատմության ընթացքը, կարելի է չկասկածել, որ Կարկաթիոկերտը նույնպես նրանց նման IV—V դարերում կորցրել էր իր նախկին փառքը՝ առաջնության դափնին զիջելով նոր առաջացած ֆեոդալական քաղաքներին։ Հնարավոր է նաև, որ Կարկաթիոկերտը դրանից մի քանի հարյուր տարի առաջ էր կորցրել իր նշանակությունը, վերածվելով ֆեոդալական դղյակի։