«Իզաբելլա Կլարա Եվգենիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Ծանոթագրություններ: փոխարինվեց: {{примечания} → {{ծանցանկ} oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
Տող 7.
Իզաբելլան Իսպանիայի թագավո [[Ֆիլիպ II Հաբսբուրգ|Ֆիլիպ II]]-ի և [[Էլիզաբետ Վալուա]]յի դուստրն էր։ Իզաբելլայի ծնունդը դժվար ընթացք է ունեցել, ինչից հետո նրա մայրը մի քանի օր եղել է անգիտակից վիճակում։ Ֆիլիպ II-ը, ում բնութագրում էին որպես անսիրտ մեկի, ծննդաբերությունից հետո հայտնեց, որ ավելի ուրախ է դուստր ունենալու համար, քան կլիներ թագաժառանգ ունենալու համար։ Ինֆանտան մորից զրկվել է վաղ տարիքում, երբ ընդամենը երկու տարեկան էր։ Նա մեծացել է պալատում, կրտսեր քրոջ՝ Կատալինա Միխայելայի հետ, իսկ նրանց խնամքով զբաղվում էր Մարի դե Մեսսան։ 1570 թվականին, Էլիզաբետ Վալուայի վախճանից հետո, Ֆիլիպ II-ը չորրորդ անգամ ամուսնացավ իր զարմուհի [[Աննա Ավստրիացի|Աննա Ավստրիացու]] հետ։ Նա Ֆիլիպի քրոջ՝ [[Մարիա Իսպանացի|Մարիայի]] և կայսր [[Մաքսիմիլիան II]]-ի դուստրն էր։ Նա աղջիկներին ընդունեց հարազատ դուստրերի նման և խորթ մոր ու աղջիկների միջև հաստատվեցին ընկերական հարաբերություններ։
[[Պատկեր:Elisabeth de Valois8.jpeg|ձախից|մինի|Իզաբելլայի մայրը՝ [[Էլիզաբետ Վալուա]]]]
Իսպանիայի թագուհին մի քանի անհաջող հղիության ընթացքերից հետո, 1578 թվականի ապրիլի 14-ին թագավորի համար լույս աշխարհ բերեց երկար սպասված թագաժառանգին՝ [[Ֆիլիպ III (Իսպանիայի թագավոր)|Ֆիլիպ III]]-ին։ Սակայն Իսպանիայի միապետը չկարողացավ նույն զգացմունքները պարգևել իր չորրոդ կնոջն ու որդուն, որ զգում էր Էլիզաբետի և նրա դուստրերի նկատմամբ։ Երկու դուստրերը՝ Իզաբելլա Կլարա Եվգենիան և Կատալինա Միխայելան նրա վստահված մարդիկ էին և Էլիզաբետի՝ խորհրդատուի դերն այժմ նրանց էր պատկանում։ Ֆիլիպ II-ը Իզաբելլային անվանում էր իր ծեր տարիների սփոփանք և աչքերի լույս։ Նա օգնում էր հորը պետական գործերում, իսպաներեն թարգմանում իտալական ուղերձները, կարգի բերում հոր թղթերը, նրա համար կարդում ամենակարևոր գրությունները։ Ֆիլիպ II-ը մահացավ 1598 թվականի սեպտեմբերի 13-ին։ Շուրջ երեք տարի Իզաբելլան խնամեց հիվանդ հորը [[տենդ]]ի և [[հոդատապ]]<nowiki/>ի նոպաների ժամանակ։
[[Պատկեր:Infantas Isabella Clara Eugenia and Catalina Micaela of Spain.jpg|մինի|Իզաբելլա Կլարա Եվգենիա և [[Կատալինա Միկելա]], [[Ալոնսո Սանչես Կոելո]] 1571թ․]]
1589 թվականի օգոստոսի 2-ին Ժակ Կլեմանը սպանեց Իզաբելլա Կլարա Եվգենիայի մորեղբորը՝ [[Հենրի III (Ֆրանսիա)|Հենրի III]] թագավորին։ Հենրի III-ը Վալուա տոհմի վերջին թագավորն էր։ Ոչ նա և ոչ էլ նրա եղբայրները չունեին ժառանգորդներ։ Ֆիլիպ II-ը առաջադրեց Իզաբելլայի թեկնածությունը, որպես գահի օրինական ժառանգորդի, քանի որ նա հանդիսանում էր Հենրի III-ի ավագ քրոջ դուստրը։ Սակայն Ֆիլիպ II-ի պահանջներն անհիմն էին, քանի որ ֆրանսիական օրենքը թույլ չէր տալիս իգական սեռի ներկայացուցչի թեկնածությունը գահին ևբացի այդ Էլիզաբետն ամուսնությունից առաջ հրաժարվել էր գահի՝ իր իրավունքներից։ Գահի իրավական հաջորդ հանդիսացավ [[բուրբոններ]]ի դինաստիայի ներկայացուցիչ՝ Հենրի Նավառացին, ով թագադրվեց որպես [[Հենրի IV (Ֆրանսիա)|Հենրի IV]]։ 1590-1598 թվականներին, Իզաբելլան համարվում էր [[Բրետան]]ի դքսության գահի իրավահաջորդ։