«Ռաֆայելի դիմանկարներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Ռաֆայել Սանտի]]ի դիմանկարչական արվեստից պահպանվել են մոտավորապես 20 ստեղծագործություններ, որոնք հաստատապես պատկանում են նկարչի վրձնին: Այս գործերի մեծ մասը գտնվում է Իտալիայում՝ [[Պիտտի]] և [[Ուֆֆիցի]] թանգարաններում: Ռաֆայելի դիմանկարների մեծ մասը, որոնք ստեղծվել են մինչև 1505 թվականը, դարձել են սուր քննարկումների առարկա՝ բացառությամբ [[Պիետրո ԲեմբոյիԲեմբո]]յի դիմանկարի: Այդ շրջանում ստեղծված գործերի մեծ մասը վերագրվել են [[Պիետրո Պերուջինո|Պերուջինոյին]], [[Ֆրանչեսկո Ֆրանչի]]ն, [[Լորենցո Դի Կրեդի]]ին, [[Ռիդոլֆո Գիռլանդայո]]յին:
 
1504 թվականին Ֆլորենցիա տեղափոխվելուց հետո նկարիչը կրում է [[Լեոնարդո դա Վինչի]]ի ազդեցությունը: 1510-ական թվականներին ստեղծված դիմանկարները նորույթ էին դիմանկարչական արվեստում և իրենց ազդեցությունն ունեցան նկարիչների մի քանի սերունդների վրա, այդ թվում՝ [[Ժակ Լուի Դավիդ]]ի և [[Դոմինիկ Էնգր|Էնգրի]]: Հռոմեական շրջանի դիմանկարները հագեցած են բացառիկ հոգեբանությամբ: Նկարիչը փնտրում և գտնում է նոր ուղիներ՝ բնորդի ներաշխարհին հասնելու համար: Նա հրաժարվում է [[բնանկար]]ային ֆոնի պատկերումից և ամբողջովին կենտրոնանում է կերպարի վրա: Յուրաքանչյուր բնորդի առանձնահատուկ անհատականությունը ներդաշնակ է անձի վեհ, իդեալական գաղափարի հետ, ինչը բնորոշ է [[Բարձր Վերածնունդ|Բարձր Վերածննդին]]։