«Բաբկեն Ա Ոթմսեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Անաղբյուր}}
{{Անձ}}
'''Բաբկեն Ա Ոթմսեցի''' (ծ. թ. անհայտ, գ. [[Ոթմուս]], [[Վանանդ]] գավառ – [[516]]), Ամենայն հայոց կաթողիկոս [[490]] թվականից։ Աշակերտել, ապա հաջորդել է [[Հովհաննես Ա Մանդակունի|Հովհաննես Ա Մանդակունուն]]։ Նրա օրոք Հայ եկեղեցին սկսում է ձևավորել իր դավանաբանական դիրքորոշումը 451 թ. [[Քաղկեդոնի ժողով]]ի նկատմամբ։ Պայքարել է նեստորականության տարածման դեմ։ Բաբկեն Ա Ոթմսեցուց պահպանվել են միևնույն վերնագրով երկու դավանաբանական թղթեր («Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս»)։ Առաջինը գրվել է [[Դվինի 506 թվականի եկեղեցական ժողով|Դվինի 506 թվականի]] ժողովի ժամանակ։ Թղթի գրման անմիջական առիթն էր այն, որ Պարսկաստանի քրիստոնյա ուղղափառ ասորիները, որոնք հալածանքների էին ենթարկվում նեստորականներից, պաշտպանություն էին հայցել Հայ եկեղեցուց, միաժամանակ խնդրել, որ կաթողիկոսը գրավոր ներկայացնի, թե որն է ճշմարիտ հավատը, քանի որ նեստորականները պարծենում էին, թե իբր հայերը ևս իրենց հավատքն ունեն։ Բաբկեն Ա Ոթմսեցին, ի պատասխան այդ խնդրանքի, Հայ եկեղեցու և ժողովի անունից գրված թղթում նշում է, որ Հայ եկեղեցին չի ընդունում նեստորականությունը և չի հաղորդակցվում նեստորականների հետ։
Տող 17 ⟶ 16՝
 
{{կաթողիկոսներ}}
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=195}}
 
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Հայ մատենագիրներ]]