«Ատաղձագործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
No edit summary
 
Տող 6.
 
== Փայտանյութի մեխանիկական մշակում ==
 
Ատաղձագործական կապումները կատարվում են փայտե տարրերի միացմամբ, որոնցից մեկն ունի այս կամ այն ելուստը (բութակը), իսկ մյուսը՝ դրան համապատասխան փո-րակ (բուն)։Ատաղձագործական կապումները սովորաբար կատարվում են սոսևձումով (քանդովի միացումները՝ առանց սոսնձման)։ Ատաղձագործակաև միացումների համար օգտագործվող ամրակապման մետաղե տարրեր են պտուտակները, հեղույսները, գամերը և այլն։ Պտուտակներով միացումներ կատարվում են ատաղձագործական ամենատարբեր շինվածքներում, հեղույսներով և գամերով՝ գլխավորապես [[տրանսպորտ]]ային [[մեքենա]]շինության և [[նավ]]աշինության մեջ։ Փայտե շինվածքների մեջ մեծ կիրառություն ունեն ատաղձագործական [[սալ]]երը։ Արանք չորսվակներից պատրաստված միջուկով և արտաքինից ֆաներապատված [[10]]-[[50]] մմ հաստության, [[600]]– [[1525]] մմ լայնության և [[1220]]—[[5400]] մմ երկարության վահաններ են՝ դռներ, լուսամուտներ և այլն պատրաստելու համար։ Նույն նպատակներով է օգտագործվում նաև բազմաշերտ ֆաները։ ԱՍՀՄ-ում ատաղձագործական աշխատանքները հիմնականում կատարվում են փայտամշակման մեքենայացված [[կոմբինատ]]ներում և գործարաևներում՝ կատարելագործված հաստոցների միջոցով։ Փայտանյութի մեխանիկական մշակումն այստեղ իրագործվում է որոշակի հաջորդական [[տեխնոլոգիա]]կան փուլերով՝ փայտանյութի չորացում, մասերի ձևում, հավաքում, ֆաներապատում, դրվագում։ Փոքրածավալ աշխատանքների դեպքում շինվածքները պատրաստվում են ձեռքի գործիքներով։
 
== Ատաղձագործությունը Հայաստանում ==
 
Ատաղձագործությունը [[Հայաստան]]ում տարածված արհեստներից Էր։ Ատաղձագործները (հյուսները) հիմնականում զբաղվում էին [[կահույք]]ի և փայտե նուրբ իրերի պատրաստմամբ։ Պատրաստում Էիև նաև [[գյուղ]]ատնտեսական տարբեր գործիքներ, սայլեր, շենքերի վրա եղած փայտե մասերը՝ [[պատուհան]]ի շրջանակևեր, երբեմն ամբողջ պատուհանը (ոճավորված), ինչպես նաև կամարներ, դռներ, սյունհր։ Ատաղձագործները քանդակազարդում էին նաև փայտից պատրաստված կահույքը՝ մահճակալներ, [[հագուստ]]ի պահարաններ, մեծ և փոքր սնդուկներ, երեխայի օրորոցներ, վայտե դաջեր, գուլպաների կաղապարներ և [[կենցաղ]]ային այլ իրեր։ Հայ մատենագիրները որոշ տեղեկություններ են տալիս Ատաղձագործության մասին։ Այսպես, [[Ագաթանգեղոս]]ը ([[5-րդ դար]]) հիշում է ճախարակները, [[Եղիշե]]ն ([[5-րդ դար]]) գրում է տախտակամած և քանդակազարդ պատշգամբների մասին։ [[13-րդ դար]]ի պատմիչ [[Ստեփանոս Օրբելյան]]ը արհեստավորների թվում հիշում է նաև ատաղձագործների։ Ատաղձագործները քաղաքներում ունեցել են իրենց համքարությունները։ Ներկայումս Հայաստանում կան բարձր որակավորում ունեցող առանձին ատաղձագործներ։ ՀԱՍՀ-ում ատաղձագործական շինվածքների արտադրությունը հիմնականում կենտրոնացված է պետական [[ֆաբրիկա]]ներում ([[Երևան]]ում, [[Գյումրի]]ում, [[Կիրովական]]ում, [[Դիլիջան]]ում և այլն)։ Ամենախոշորն ու ժամանակակից տեխնիկայով սարքավորվածը Երևանի Ա. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկան է։
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=650}}
 
[[Կատեգորիա:ԱտաղձագործությունՓայտամշակում]]