«Մարտին Բրեմեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ | անուն = Մարտին Բրեմեր | բնօրինակ_անուն = Martin Brammer | պատկեր = | ալտերնատիվ = | նկ...»:
(Տարբերություն չկա)

15:38, 22 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Մարտին Բրեմեր, անգլիացի երգիչ, երգահան, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր, ով ծնվել է 1957 թվականի մայիսի 13-ին: Ի սկզբանե եղել է 1980-ական թվականների փոփ-ռոք Kane Gang խմբի հիմնական վոկալիստը: Բրեմերը հետագայում զարգացնում է իր հմտությունները երգ գրելու ասպարեզում և դառնում հեղինակը մի շարք հաջողակ ստեղծագործությունների՝ պատկանող հայտնի երաժիշտներին[1]:

Մարտին Բրեմեր
Բնօրինակ անունMartin Brammer
Ծնվել է1957 թվական, մայիսի 13
Սիհեմ, Դուրհեմ
ԵրկիրԱնգլիա Անգլիա
ԺանրերՌոք, Փոփ
Մասնագիտություներգահան, կոմպոզիտոր, երգիչ, երաժշտական պրոդյուսեր
Գործունեություն1980-ական թվականներ-այժմ
ԼեյբլVarious
ԱնդամակցությունThe Kane Gang?

Բրեմերը արժանացել է Այվոր Նովելոյի մրցանակին և մասնակցել է այնպիսի ստեղծագործությունների թողարկմանը, որոնք վաճառվել են ավելի քան 20 միլիոն օրինակով աշխարհում[2][3]: Ներկայումս նա հանդիսանում է բրիտանական փանկ ռոք Vant խմբի մենեջերը[4]:

Կենսագրություն

Բրեմերը ծնվել է Անգլիայի Դուրհեմ քաղաքում: Մասը կազմելով Անգլիայի հարավարևելյան մարզի երաժիշտների՝ Բրեմերը Kane Gang խմբի հիմնադիրն էր, որը սկսել է իր գործունեությունը ուշ 1982 թվականին[1]: Բրեմերը խմբի հիմնական երգահանն էր և գրել է խմբի համար Closest Thing to Heaven բալլադը, որն էլ Մեծ Բրիտանիայի հիթ շքերթում է հայտնվում 1984 թվականին: Նա նաև գրել է այլ հիթային երգեր, ներառյալ՝ Smalltown Creed (1984), Gun Law (1985) և Motortown (1987) երգերը[5][6][7]: Խումբը բաժանվեց 1991 թվականին[1]:

Բրեմերը հետո շարունակեց իր կարիերան որպես երգահան և մինչ օրս զբաղվում է այդ գործով: Երգերը, որոնց հեղինակը կամ համահեղինակը եղել է Բրեմերը, ձայնագրվել են Թինա Թըրների, Ջեյմս Մորիսոնի, Մարկո Մենգոնիի, Ջոշ Կումրայի, Ջեյմս Բեյի, Օլլի Մերսի, Նոլվեն Լերուայի, Խուլիան Վելարդի, Մելանի Սիի, Վորսզուլա Կասպրզակի, Միսթր Հադսոնի, Բևերլի Նայթի, Նիք Քարթերի, Շինա Իսթոնի, Մարկ Օվենի, Ռեյգան Դերիի և այլոց կողմից[8]: Ի հավելումն սրա՝ Բրեմերը իր լուման է ունեցել որպես երաժշտական պրոդյուսեր այնպիսի ալբոմներում, ինչպիսիք են Good Things Come to Those Who Don't Wait (Ջոշ Կումրա), Olly Murs և In Case You Didn't Know (Օլի Մուրս) և Now or Never (Նիք Քարթեր)[9][10][11][12]:

Նա նաև եղել է բեք վոկալիստ 1994 թվականին Opus III խմբի Guru Mother ալբոմում[8][13]:

Բրեմերն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որտեղ նա գրում և ձայնագրում է՝ օգտագործելով sE Electronics-ի կողմից արտադրված խոսափողները[14]: Բրեմերի ամենավերջին աշխատանքը ներառում է Ջոն Նյումենի, Էլլա Էյրի, Ջոել Քոմփեսի, Կարեն Հարդինգի և Լյուք Ֆրենդի համար արված աշխատանքը[2]:

Անձնական կյանք

Բրեմերը ունի կին՝ Բիբի անունով, և 2 դուստրեր[15]: Նա իր՝ ԲիԲիՍիին հարցազրույցում ասել է, որ նա մենեջեր չի վարձում[16]: Բրեմերը ներկայումս Poetic Soup Limited և Lookout Mountain Limited ղեկավարն է համարվում:

Songwriting credits

Բացի այն երգերից, որ Բրեմերը գրել է Kane Gang խմբի համար, վերջինս ունի նաև այլ ստեղծագործություններ, որոնք ներառում են՝

Տարեթիվ Երաժիշտ Երգ(եր) Ալբոմ
1991 Շինա Իսթոն "Time Bomb" What Comes Naturally
1995 Lighthouse Family "Lifted"
"Loving Every Minute"
Ocean Drive
1996 Մարկ Օուեն "Child"
"Are You With Me"
Green Man
1997 Lighthouse Family "Raincloud" Postcards from Heaven
2002 Ռոլանդ Գիֆթ "Flown" Roland Gift
2002 Նիք Քարթեր "My Confession"
"Is It Saturday Yet?"
Now or Never
2003 Ռեյչել Սթիվենս "Funky Dory" Funky Dory
2004 Թինա Թըրներ "Open Arms" All the Best
2007 Բևերլի Նայթ "Everytime You See Me Smile"
"Why Me, Why You, Why Now"
"Tell Me I'm Wrong"
"Trade It Up"
Music City Soul
2007 Ջեյմս Մորիսոն "Undiscovered"
"The Pieces Don't Fit Anymore"
Undiscovered
2008 Ջեք ՄքՄանուս "Bang on the Piano"
"You Can Make It Happen"
"She's Gone"
Either Side of Midnight
2008 Ջեյմս Մորիսոն "If You Don't Wanna Love Me"
"Fix the World Up for You"
" "Love Is Hard"
Songs for You, Truths for Me
2009 Միսթր Հադսոն "Stiff Upper Lip" Straight No Chaser
2010 Որսզուլա Կասպրզակ "Skacze Na Dach" Dziś już wiem
2010 Օլլի Մերս "Busy"
"I Blame Hollywood"
Olly Murs
2011 Օլլի Մերս "Oh My Goodness"
"I've Tried Everything"
"I Need You Now"
In Case You Didn't Know
2011 Խուլիան Վելարդ ""Love Again for the First Time" Mr. Saturday Night
2011 Ջեյմս Մորիսոն "I Won't Let You Go"
"6 Weeks"
"Say Something Now"
"Beautiful Life"
The Awakening
2011 Մելանի Սի "Stupid Game" The Sea
2012 Նոլվեն Լերուա "Limitless" Ô Filles de l'Eau
2013 Ջոշ Կումրա "The Answer"
"Reckless Love"
"Keep on Walking"
"Lost Again"
Good Things Come to Those Who Don't Wait
2013 Ջեյմս Բեյ "Clocks Go Forward" The Dark of the Morning (EP)
2013 Մարկո Մենգոնի "Evitiamoci (La Soluzione)" prontoacorrere
2013 Սարահ Լոմբարդի և Պիերտո Լոմբարդի "Slow Lightning" Dream Team
2014 Ռեյգան Դերի "All of the Pieces" All of the Pieces (EP)
2015 Ջեյմս Մորիսոն "Reach Out"
"Just Like a Child"
Higher Than Here
2016 Foxes "Amazing" All I Need
2016 Ռոնան Քիթինգ "Time of My Life" Time of My Life
2016 Բոբի Բազինի "Summer Is Gone" Summer Is Gone
2016 The Shires "My Universe" My Universe
2016 Սթիվ Մակրորի "Take Our Time" Big World
2018 Մաթի Նոյես "Perspective" Love Songs from a Lolita
2019 Ջեյմս Մորիսոն "Ruins" You're Stronger Than You Know

[8][17][18]


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Kane Gang | Biography & History». AllMusic. Վերցված է 2016-01-16-ին.
  2. 2,0 2,1 «Martin Brammer - London, United Kingdom». About.me. Վերցված է 2016-01-17-ին.
  3. «Imagem Music :: Artist (UK)». Us.imagem-music.com. Վերցված է 2016-01-17-ին.
  4. Brammer, Martin. «Martin Brammer on about.me». About.me. Վերցված է 22 September 2017-ին.
  5. «The Miracle of the Kane Gang - Kane Gang | Songs, Reviews, Credits». AllMusic. 2007-10-20. Վերցված է 2016-01-16-ին.
  6. Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջ 296. ISBN 1-904994-10-5.
  7. «Kane Gang | Awards». AllMusic. Վերցված է 2016-01-16-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Martin Brammer | Credits». AllMusic. Վերցված է 2016-01-16-ին.
  9. «Good Things Come to Those Who Don't Wait - Josh Kumra | Credits». AllMusic. 2013-04-22. Վերցված է 2016-01-16-ին.
  10. «Olly Murs - Olly Murs | Credits». AllMusic. 2010-11-29. Վերցված է 2016-01-16-ին.
  11. «In Case You Didn't Know - Olly Murs | Credits». AllMusic. 2011-11-28. Վերցված է 2016-01-16-ին.
  12. «Now or Never - Nick Carter | Credits». AllMusic. 2002-10-29. Վերցված է 2016-01-16-ին.
  13. «Guru Mother - Opus III | Credits». AllMusic. 1994-06-21. Վերցված է 2016-01-16-ին.
  14. «Multi platinum songwriter Martin Brammer chooses sE Microphones». Musiciansnews.com. Արխիվացված է օրիգինալից 15 October 2007-ին. Վերցված է 2016-01-17-ին.
  15. «Martin Brammer @MartinBrammer». Klear.com. Վերցված է 2016-01-17-ին.
  16. «Radio 2 - Sold on Song - Songwriting Guides - Management». BBC. 2006-08-25. Վերցված է 2016-01-17-ին.
  17. «Martin Brammer Discography». Discogs.com. Վերցված է 2016-01-16-ին.
  18. «Martin Brammer | Hamada Mania Music Blog». Hamadamania.com. 2015-12-17. Վերցված է 2016-01-17-ին.