«Համասեռականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ 87.241.184.255 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 193.121.56.180 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 75.
Նույնասեռականությանը վերաբերող կարծիքները տարբեր էին ու կախված էին կոնկրետ [[պոլիսից]]։ Սոկրատեսն, օրինակ, նկարագրում է, թե ինչպես է մի ազնվական ստիպողաբար տիրացել նրան, ինչը տհաճ ազգեցություն է թողել նրա վրա։ Սակայն նույնասեռականությունը օգտագործվել է պետական ենթակառույցներում նույնպես։ Դասական օրինակ է [[«Թեբեի Սրբագործված Խումբը»]]՝ մարտիկների մի խումբ, ըստ տվյալների՝ 300-500 մարտիկ (տարբեր թվեր են նշվում, հնագիտական պեղումներից հայտնաբերվել է 297 մնացորդ), որոնք բոլորը զուգընկերներ են եղել։ Նրանք կարծել են, որ եթե մարտիկը ռազմի դաշտում կռվում է իր սիրելիի կողքին, ապա նա կկռվի առավել մեծ անձնուրացությամբ՝ իր սիրելիին պաշտպանելու համար։ Համաձայն պատմության՝ վերոնշյալ զորախումբը հաղթանակ է տարել իրենցից թվով գերակշռող և իրենց առասպելական ուժով հայտնի Սպարտացիների նկատմամբ։
 
Հայտնի է նաև, որ պատմական կերպարներից [[Միքելանջելո|Միքելանջելո Բուոնարոտի]]ն, որը հարյուրավոր սոնետներ է նվիրել իր սիրելի տղամարդկանց, նույնպես ունեցել է նույնասեռական հարաբերություններ: Նաև՝ [[Լեոնարդո դա Վինչի]]ն, որի համար տարասեռական կապը կնոջ և տղամարդու համար նողկալի էր, ինչպես ինքն է գրում իր օրագրում, [[Պյոտր Չայկովսկի]]ն և այլք։ Այսօրվա ամենաճանաչված նույնասեռականներից են [[Էլթոն Ջոն]]ը, [[Ռիկի Մարտին]]ը, [[Բորիս Մոիսեև]]ը և Lil Nas X-ը։
 
Հայաստանի պատմության մեջ նույնասեռականության թեմային անդրադառնալիս նշվում է [[Սերգեյ Փարաջանով]]ի անունը։ Վերջերս հայտնաբերված և հանրությանը քիչ հայտնի են նաև [[Եղիշե Չարենց]]ի հոմո-էրոտիկ բանաստեղծությունները։