«Անիի կամուրջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պահպանված մնացորդներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3.
 
== Պահպանված մնացորդներ ==
Պահպանված մնացորդների (հենարանները [[գետ]]ի աջ և ձախ ափերին) հիման վրա [[Թորոս Թորամանյան]]ի առաջարկած վերակազմության նախագծի համաձայն կամուրջը եռաչքանի էր։ Միջին՝ 31.25 Վմ հենամիջային չափերով [[կամար]]ը շինված էր երկկենտրոն աղեղների միացումով։ Աջափնյա և ձախափնյա [[աչք]]երի ծածկը փայտաշեն էր, շարժական։
 
Անհրաժեշտության դեպքում ձախափնյա աչքի երթևեկային մասը ետ էր քաշվում՝ կամուրջը դարձնելով անանցանելի։ Հենարանները պսակող և կամրջից բարձր գտնվող [[աշտարակ]]ային [[ծավալ]]ներում ամփոփված էին [[դարպաս]]ներով փակվող կամարային բացվածքներ։ Այս ամենի շնորհիվ [[Անի]]ի գլխավոր կամրջի կառուցվածքը հնարամիտ կերպով ծառայեցվում էր [[քաղաք]]ի պաշտպանության [[շահ]]երին։