«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 613.
:::::# Վիքիդատայում արվող խմբագրումները չեն հսկվում, քանի որ վերջին փոփոխությունները անընդհատ «աղտոտված է»։
:::::Առաջին կետը բնականաբար ճիշտ է, բայց ինձ թվում է, որ այս փաստարկը բերելիս մոռանում են նշել մեդալի մյուս կողմը․ եթե Y սխալը կա միայն մեկ հոդվածում, իսկ Z սխալը կա 10 հոդվածում, ապա Z սխալը գտնվելու ու ուղղվելու 10 անգամ ավելի մեծ հավանականություն ունի ու մի անգամ ուղղելով կուղղվի բոլոր հոդվածներում։ Երկրորդ կետի հետ ես լրիվ համաձայն եմ ու մասամաբ հենց այդ խնդրի պատճառով եմ [[Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/շատ_օգտագործվող_չթարգմանված_տարրեր|այս]] ցանկի փոխարեն առանձին գործիք ստեղծել, որովհետև հիմա [https://www.wikidata.org/wiki/Special:RecentChanges?tagfilter=OAuth+CID%3A+1852 այս] էջը գոնե hylabels գործիքի պահով լուծում է երկրորդ խնդիրը։ Ուզում եմ առանձնահատում շեշտել, որ ես մեկ-մեկ էշի կող ունեմ, բայց այս դեպքում էսքանը չեմ գրում, որ գործիքի սահմանափակումը հանեմ, քանի որ եթե դա իմ սրտով չլիներ, ոչ էլ կդնեի։ Ես ուզում եմ, որ մենք առիթը օգտագործենք ու ճիշտ պատկերացնենք՝ ոնց է աշխատում Վիքիտվյալները ու ինչ ռիսկի ենք դիմում այն անխնա օգտագործելով։ Նաև հաստատ-հաստատ չէի ուզի, որ Արմենը կամ [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE_%D5%80%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%A3%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4/%D5%94%D5%BE%D5%A5%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&curid=1002285&diff=7352097&oldid=7351235&diffmode=source Վալենը ինձ սխալ հասկանային]։ --[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 15:29, 24 Օգոստոսի 2020 (UTC)
::::::[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ջան, ուրեմն ես ու դու տարբեր պատկերացումներ ունենք որակի վերահսկման մասին։ Ես կտրականապես դեմ եմ խայտառակ սխալներով բովանդակության ստեղծմանը՝ կլինի դա Վիքիպեդիայում, թե Վիքիտվյալներում։ Ըստ քեզ քանի՞ մարդ պետք է տեսներ [https://www.wikidata.org/w/index.php?title=Q279583&type=revision&diff=1263924712&oldid=1245017642 սա], [https://www.wikidata.org/wiki/Q851918 սա], [https://www.wikidata.org/w/index.php?title=Q1838612&type=revision&diff=1263662386&oldid=1239835785 սա], [https://www.wikidata.org/wiki/Q21694653 սա] ու երբ էին/են սրանք ուղղվելու։ Դու ասում ես թող սխալներով գրեն, հետո կտեսնեն, կուղղեն, ես էլ ասում եմ, եթե տեսնում ենք մասնակիցը սխալներով է թարգմանում դատայում, կանխենք դա։ Հիմա ո՞րն է լավ՝ սխալով սպասենք, որ մեկը մի օր ուղղի, թե՞ ընդհանրապես չգրվի։ Ես նախընտրում եմ երկրորդ տարբերակը։ Այստեղ հարցը «միայն ընտրյալների համար նախատեսված նախագիծ» մոտեցումը չէ, այլ վիքիտվյալներում ճիշտ թարգմանություններ անողների։ Վերջիններս էլ կարող են իհարկե սխալներ թույլ տալ, բայց դա համատարած բնույթ չի կրում։ Երբեք քանակը որակ չի կարող ապահովել։--[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 17:28, 24 Օգոստոսի 2020 (UTC)
 
== Երկակի ստանդարտների մոտեցում ==