«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 620.
 
Որպես հավելում նշեմ, որ երկակի ստանդարտների մոտեցման վերաբերյալ ևս այլ գրառում եմ անելու խորհրդարանում, երբ վերջնական կհավաքեմ բոլոր ինձ անհրաժեշտ նյութերը։ Սա նշում եմ, որ հետագայում որևիցե խնդիր չլինի։{{անստորագիր|Քրիստոֆ}}
:Հարգելի' [[Մասնակից:Քրիստոֆ|Քրիստոֆ]], Հայերեն Վիքիպեդիայի կանոնները ցանկացած նախագծի առանձին կանոններից գերակա են, որովհետև առանձին նախագծերի կանոնները գրվում են՝ հիմք ընդունելով Հայերեն Վիքիպեդիայի համընդհանուր կանոնները։ Հետևաբար պետք է ցանկացած նման պարագայում առաջնայնությունը տալ Հայերեն Վիքիպեդիայի համընդհանուր կանոններին։ Ինչ վերաբերում է նախագծերում առկա անաղբյուր հոդվածներին, ապա կոնկրետ «CEE Spring» նախագծի պարագայում, յուրաքանչյուր լեզվի ցանկը կազմում է տվյալ լեզվով Վիքիպեդիայի պատասխանատու կամ կազմակերպիչ մասնակիցը։ Ոնց հասկանում եմ հոդվածը թարգմանել եք այլալեզու անաղբյուր հոդվածից։ Հետևաբար, Հայերեն Վիքիպեդիայում տվյալ նախագծի կազմակերպիչ մասնակիցը պատասխանատու չէ այլ լեզուներով Վիքիպեդիաների ցանկերի համար, նա պատասխանատու է միայն Հայերեն Վիքիպեդիայի կողմից առաջարկված ցանկի համար։ Հետևաբար այս դեպքում պետք է առաջնորդվել Հայերեն Վիքիպեդիայում առկա կանոններով։--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 14:20, 22 Օգոստոսի 2020 (UTC)