«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 657.
 
Հարգելի՛ վիքիհամայնք, քննարկման եմ ներկայացրել կանոնակարգի նոր նախագիծը: Մանրամասները՝ [[Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ#«Շաբաթվա_հոդված»_նախագծի_նոր_կանոնակարգ|այստեղ]]:--[[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]] <sup>([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քնն.]])</sup> 21:46, 11 Օգոստոսի 2020 (UTC)
 
==Վճարովի խմբագրման դեպքերը Հայերեն Վիքիպեդիայում և Վիքիմեդիա Հայաստան==
 
Հարգելի Վիքիհամայնք՝ ադմինիստրատորներ, խմբագիրներ, համաձայն [https://foundation.wikimedia.org/wiki/Terms_of_Use/en#4._Refraining_from_Certain_Activities Վիքիմեդիա Հիմնադրամի օգտագործման պայմանների] (տե՛ս «Paid contributions without disclosure» բաժինը)՝ վճարվող խմբագրումներ կատարող յուրաքանչյուր խմբագիր պարտավորվում է բացահայտել վճարման փաստը և պատվիրատու կազմակերպությունը։ Սա պարտադիր պայման է Վիքիմեդիա նախագծերում վճարովի խմբագրումներ կատարող «յուրաքանչյուր» անձի համար։
 
Այնուամենայնիվ, Հայերեն Վիքիպեդիայում կան շատ ակտիվ խմբագիրներ (այդ թվում՝ ադմինիստրատորներ), որոնք ներկայումս այս կամ այն կերպ վճարվում են Վիքիմեդիա Հայաստանի կողմից, բայց դրա մասին իրենց մասնակցային էջերում որևէ կերպ չեն նշում։ Այս անձինք ինչպես Վիքիմեդիա Հայաստանի մշտական [https://am.wikimedia.org/wiki/%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4 աշխատակիցներից] են, այնպես էլ Վիքիակումբի համակարգողներից, վիքիմարզիչներից և նախագծային այլ պայմանագրային աշխատողներից։ Առաջարկում եմ և պահանջում՝
# Վճարվող ադմինիստրատորները որպես առաջին քայլ իրենց մասնակցային էջերում, որով կատարում են որևէ վճարովի խմբագրումներ (նախագծային էջերում փոփոխություններ, ցանկեր, տեխնիկական հարցեր, հոդվածների ստուգում, մասնակիցների ուսուցում, որը նախատեսում է խմբագրումներ, հոդվածներում խմբագրումներ, վերադասի հոդվածի խմբագրում և ցանկացած այլ փոփոխություն Վիքիմեդիա նախագծերում), նշեն վճարման փաստի, տևողության, էջերի և բնույթի մասին։ Ես մի քանի ադմինիստրատոր գիտեմ, որոնք ներկայումս վճարվում են և կատարում այս կամ այն խմբագրումներ (գուցե ոչ հենց հիմնական անվանատարածքում)։
# Ադմինիստրատորներն իրենք պահանջեն, որ Վիքիմեդիա Հայաստանի կամ այլ կազմակերպությունների կողմից որևէ խմբագրման համար վճարվող խմբագիրները (օրինակ՝ մարզիչներ, համակարգողներ, վիքիակումբի համակարգողներ և այլն) իրենց մասնակցային էջերում բացահայտեն նման փաստերը: Ես այս խմբին պատկանող խմբագիրներ նույնպես գիտեմ։
 
Վճարովի խմբագրման փաստերի արձանագրումը շատ կարևոր է ինչպես թափանցիկության ապահովման, այնպես էլ Վիքիպեդիայում շահերի բախման դեպքերի բացահայտման համար։ Այս ամենը կատարելուց հետո առաջարկում եմ մշակել նաև վճարովի խմբագրումների սեփական կանոնակարգը, որտեղ ավելի մանրամասն տվյալներ կպահանջենք վճարման փաստերի վերաբերյալ։
 
Շնորհակալություն, [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 11:15, 12 Օգոստոսի 2020 (UTC)