«Վիքիպեդիա:Գնահատում/Անգլո-իսպանական պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
:Ներողություն եմ խնդրում կարծիքս ուշ տալու համար։ Գտնում եմ, որ հոդվածը նման տեսքով լավ հոդվածի կարգավիճակի արժանի չէ, բացատրեմ ինչու․
*Կարևոր անձնանց, իրադարձություններին ներքին հղումներ դրված չեն, դրված են միայն նրանց վրա, որոնց մասին արդեն հոդվածներ կան (միայն կապույտ հղումներ)։
*Շատ նախադասություններ անգլերենից թարգմանելիս լրիվ ուրիշ իմաստ են ստացել։ Օրինակ՝ « "As a defender of the Catholic Church, he sought to suppress the rising Protestant movement in his territories, which eventually exploded into open rebellion in 1566."» թարգմանվել է «Մասնավորապես, քննարկվող ժամանակահատվածում իսպանահպատակ Նիդերլանդներում (կամ ինչպես առավել հայտնի է՝ «Նիդերլանդներում») օրեցօր աճում է բողոքականությունը, որն Իսպանիայի կայսերական իշխանության անսասանության դեմ ուղղված կարևորագույն մարտահրավերներից էր» այսպիսի օրինակները շատ շատ են, չեմ ուզում հատ-հատ թվարկեմ, հեղինակին կխնդրեմ նորից վերախմբագրի կամ դիմի որևէ մեկի օգնությանը։
*Որպես լավ հոդված կարծում եմ կարմիր կատեգորիաներ չպիտի ունենա, քանի որ լավ հոդվածը պետք է լինի օրինակ բոլորի համար ինչպես հոդված գրել։ Շնորհակալություն։--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 09:59, 10 Օգոստոսի 2020 (UTC)
::[[Մասնակից:Samo04|Սամվել]] ջան, չեմ կարող շնորհակալություն հայտնել նկատառումներիդ համար, քանի որ վերջին շրջանում իմ կողմից առաջադրված հոդվածները քո կողմից արժանանում են անհասկանալի քննադատությունների, որը անձնապես ինձ որոշակի դիտավորություն է թվում։ Համենայն դեպս, այս տպավորությունը դեռ առաջացել էր Արտավազդ Բ-ի քննարկումներից հետո։ Ինչևէ,
* երկակի ստանդարտներ իրապես չեմ սիրում ու չեմ կարող չնկատել սա․ նախկինում մեծ հաճույքով կողմ էիր քվեարկում կարմիր հղումներ չունեցող հոդվածներին (կարող եմ մի շարք դեպքեր առանձնացնել), այսօր դա քո «դեմ» քվեի հիմնական հիմնավորումներից է։ Խնդիր չկա․․․ որքան էլ անհիմն եմ համարում կարմիր հղումներով հոդվածների ողողումը, այնուամենայնիվ, կավելացնեմ որոշները։
* Անգլերենի որոշ հատվածներին չհամապատասխանելու մասով։ Սամվել ջան, մենք գեղարվեստական գրքերի թարգմանությամբ չենք զբաղվում, որը բնագրից շեղվելու դեպքում իր իմաստը կորցնում է (համենայն դեպս ես որևէ տեղ չեմ նշել, որ անգլերեն վիքիպեդիայից թարգմանություն եմ կատարել, որ դու փորձել ես համեմատել)։ Ես պարտավոր չեմ տառացի թարգմանել անգլերենի բովանդակությունը, իսկ քո բերած օրինակը, իմ սուբյեկտիվ կարծիքով, բացարձակ աբսուրդ է։ Նշված հատվածը ես այսպես կթարգմանեի․ ''«․․․Որպես կաթոլիկների պաշտպան՝ նա ձգտում էր ճնշել իր տարածքներում աճող բողոքական շարժումը, որը, ի վերջո, վերաճում է ապստամբության։․․․»''։ Ի՞նչ իմաստային ձևախեղում կա։ Քո մեծբերած հատվածը նաև կոնտեքստից է կտրված։ Մեծջբերում եմ իմ գրած հատվածամասը հոդվածից, իսկ դու նշիր՝ ո՞ր պահն է սխալ․ ''«1560-ական թվականներին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի իշխանությանը պատուհասում են կրոնական հակասությունները, որոնք վերաճում են անջատողական պայքարի։ Մասնավորապես, քննարկվող ժամանակահատվածում իսպանահպատակ Նիդերլանդներում օրեցօր աճում է բողոքականության շարժումը, որն Իսպանիայի կայսերական իշխանության անսասանության դեմ ուղղված կարևորագույն մարտահրավերներից էր։ Իսպանիայի թագավորը, հանդիսանալով Կաթոլիկ եկեղեցու պաշտպան, ձգտում էր հնարավորինս ճնշել իր իշխանության ներքո գտնվող տարածքներում բռնկված բողոքականության շարժումները, որը, ի վերջո, դառնում է Անգլիայի շահերի ոտնահարման պատճառ։»''։
* Չգիտեմ որքանով է արդարացի կարմիր կատեգորիաների համար հոդվածը անարժան համարելը, բայց խնդիր չեմ տեսնում կատեգորիաները կապույտ դարձնելու մեջ։--[[Մասնակից:O'micron|<font color="#0f0f43" face="Arial Unicode">Օmıcrօ</font><font color="#0f0f43" face="Arial Unicode">n</font>]] 14:44, 11 Օգոստոսի 2020 (UTC)