«Սեբաստացի Մուրադ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
 
== Վաղ կենսագրություն ==
Ծնվել է [[Սեբաստիա]]յի [[Խորոխոն]] գյուղում՝գյուղում, [[1874]] թվականին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանում է նրանցից մեկին, իսկ մյուսները փախչում են։ Պատանին ստիպված լքում է հարազատ օրրանը, որպեսզի չընկնի օսմանյան կայսրության զնդանը, և սկսում է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ հանդիպում ու մտերմանում է հայ վրիժառուների հետ, մասնակցում նրանց հավաքներին։ Սակայն այստեղ էլ սկսում են հետապնդել նրան, որովհետև տեսնելով, թե ինչպես է թուրք ոստիկանը փողոցում ծեծում մի հայի, հարձակվում ու ինքն է ծեծում ոստիկանին։ Հայոց պատրիարքի միջնորդությամբ նավ է նստում և մեկնում [[Եգիպտոս]], այնտեղից՝ [[Աթենք]], հետո՝ [[Թիֆլիս]]։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսից 7 օրվա ընթացքում ոտքով հասնում է [[Կարս]], ապա՝ [[Բասեն]]։
 
== Սասունի ապստամբությունը ==
 
1903 թ. հավաքվում է մի խումբ, որը պետք է զենք տեղափոխեր [[Սասուն]]։ Մուրադը մտնում է «Մրրիկ» կոչվող այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմաննսահմանը ուև ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերյան մի ձյունախառն առավոտ հասնելով լեռների ստորոտին,ստորոտին՝ ֆիդայիները ծնկաչոք համբուրում են այն հողը, որի սրբազան կանչը հանգիստ չէր տալիս իրենց։ Հասնելով [[Գելիգուզան]],՝ նրանք խոնարհվում են [[Աղբյուր Սերոբ]]ի շիրիմին ու գնում հանդիպելու [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկին]]։
 
Թուրքիայի բոլոր ճանապարհներով զորքեր էին մոտենում Սասունին։ Սկսվում են ինքնապաշտպանական կռիվները, որի ընթացքում պատմության մեջ հերոսական էջեր են գրում [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկը]], [[Գևորգ Չաուշ]]ը, [[Մշեցի Սմբատ]]ը, [[Հրայր Դժոխք]]ը, [[Կայծակ Առաքել]]ը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են անում հակառակորդին, որտեղ, սակայն զարկվում է Հրայրը։
 
Հաջորդ օրը թուրքերն օգնական ուժեր են ստանում, որոնք գիշերով պաշարում են գյուղը։ Հերոսաբար մասնակցելով Սասունի 1904 թ. ապստամբությանը որպես նրա ղեկավարներից մեկը, Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցնում է պարսկական սահմանը՝ դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, Մուրադը մյուս ազատամարտիկների օրինակով [[Սուրբ Թադևոսի վանք|սբ. Թադեի վանքի]] պատերին թողնում է իր հուշագրությունը.
 
«Անցանք մենք ընդ հուր և ընդ ջուր, իսկ ես կ'ըսեմ նաև ընդ արիւն և նորէն կ'երթանք դէպի հուր և արիւն…»։
Տող 41.
== Հայ-թաթարական կռիվներ ==
 
Այս խոսքերը Մուրադի իմաստուն կանխատեսումն էրէին, որովհետև [[Արևելյան Հայաստան]]ում նրան դարձյալ հրի միջով անցնող կյանք էր սպասում։ Առաջնորդելով ձիավոր հայդուկների խումբը,խումբը՝ Մուրադը հասնում է [[Վաղարշապատ]]։ Այդ օրերին թուրք, քուրդ ու թաթար բաշիբոզուկները ավերում էին հայկական գյուղերը, սրի քաշում բնակիչներին։ Մուրադը մեկնում է Նախիջևան և դառնում տեղի ինքնապաշտպանության ղեկավարը։ Թաթարական խաժամուժը կոտորվելով ետ է քաշվում և վրիժառու Մուրադի ահից թաքնվում իր որջերում։
 
Այստեղից Մուրադն իր 50 կտրիճներով անցնում է [[Զանգեզուր]], որտեղ արդեն [[Զանգեզուրի ինքնապաշտպանություն|ինքնապաշտպանական կռիվներ]] էին մղում [[Արևմտյան Հայաստան]]ում հերոսացած շատ ֆիդայիներ։ [[Տաթևի վանք]]ի վանահայրը Մուրադի մասին գրում է իր հուշերում. «Սեբաստացի Մուրադը մի ցայտուն, բնորոշ տիպ էր և ժողովրդական հերոս՝ բառիս լայն առումով։ Նա ապրում էր գիւղերում՝ պարզ, համեստ նիստ ու կացով, բարոյական բարձր զգացումներով տոգորուած…»։
Տող 49.
== Ամուսնությունը ==
 
1910 թ. իր ծննդավայրի [[սբ. Նշան վանք]]ում Մուրադն ամուսնանում է ուսուցչուհի Ագապիի հետ։ Վկաներից էր [[Դանիել Վարուժան]]ը, որը տարված ու հիացած էր Մուրադի սխրանքներով։ Ամուսնության արարողության ժամանակ Մուրադը հայտարարում է. «Ամուսնանալով չեմ հրաժարի իմ սուրբ պայքարեն: Թե հայրենիքս զիս կանչե, անո՛ր ձայնին է, որ պետք է հետևիմ»:
«Ամուսնանալով չեմ հրաժարի իմ սուրբ պայքարեն:Թե հայրենիքս զիս կանչե,անո՛ր ձայնին է,որ պետք է հետևիմ»:
 
== Մեկ հայը՝ մեկ ոսկի ==
 
Այդ օրերին [[Սեբաստիա]] է հասնում [[Ադանա]]յի ջարդի լուրը։ Մուրադը հասկանում է, որ հարկավոր է զինել, նախապատրաստել ժողովրդին ընդդեմ գալիք արհավիրքի։ Նա սկսում է զենք հավաքել։ Սակայն հրապարակվում է Մուրադի ձերբակալման հրամանը մեծ գլխագնով, և նա 1915 թ. մարտ ամսին բարձրանում է սարերը։ Նրա ետևից գնում են նաև մոտիկ ընկերները։ Սկսվում են Սեբաստիայի հայերի տեղահանությունները։ Լեռների գլխից Մուրադը տեսնում է իրենց գյուղի քարավանը, կնոջն ու երեխային, որին կնքել էր Գևորգ Չաուշի անունով։ 22 զինակիցներով Սեբաստացին իջնում է Սև ծովի ափերը, [[Սամսոն]]։ Նրանք, բռնագրավելով թուրքական մի առագաստանավ, հասնում են [[Բաթում]]։ Արդեն ազատագրված [[Երզնկա]]յում Մուրադը Կայծակ Առաքելի հետ զբաղվում է գերեվարված հայ որբերի ետ գնմամբ։ Նշանաբանը՝ «մեկ հայը՝ մեկ ոսկի»։
 
- Նուիրատուներ պէտք է գտնենք, Առաքե՛լ, չտան՝ ոյժով պէտք է վերցնենք, ուրիշ ելք չկա, - ասում է Մուրադն ու սկսում հայ որբերի փրկության գործը։ Առևտուրը տարվում էր նաև Մշո դաշտի գյուղերում, Սասունի լեռներում ու կիրճերում։ Հավաքելով հարյուրավոր անտուն ու որբ երեխաներ, մուրադնՄուրադն ու Առաքելը նրանց հասցնում են [[Արաքս]]ի ափերը և ետ գնում,գնում՝ միանալու Անդրանիկին։
 
== Մահը ==
Տող 62 ⟶ 61՝
Ռուսաստանում հեղափոխություն էր եղել։ [[Կարմիր Բանակ]]ը մտնում է [[Բաքու]], կռվելու [[Նուրի փաշա]]յի զորքերի հետ։ Ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հարյուրավոր հայերին։ Այս էր մտահոգում Մուրադին, և նա իր ջոկատով հասնում է Բաքու։
 
1918 թ. օգոստոսի 4-ին թուրքերի մի խմբի դեմ կռվի պահին նահատակվեց Սեբաստացի Մուրադը։ «Չարագուշակ և աղիտաբերաղետաբեր գնդակ մը եկաւ, - գրում է հայդուկ [[Արշակ Ներսիսյան|Սեպուհն]] «Էջեր իմ յուշերէն» գրքում, դպաւ անոր ճակատին, և ան թաւալգլոր, գնաց բլուրի զառիվերէն դէպի թշնամիին կողմը»։ Միայն երկու օր հետո Մշեցի Արշակը հեծելախմբով գրոհելով կարողանում է դուրս բերել օտար ափերում հայրենիքի ազատության սիրուն նահատակված ազատամարտիկի դիակը։ Մեծ հայդուկի մարմինը հետագայում ամփոփվում է Թիֆլիսում, [[Խոջիվանք]]ի գերեզմանոցում։ Նրա մասին է պատմում,, «Մեր մեծերը՛՛մեծերը» հաղորդաշարի,, «Սեբաստացի Մուրադ՛՛Մուրադ» ֆիլմը։
 
Սա է հայդուկապետ Սեբաստացի Մուրադի անցած կյանքի ճանապարհը, որի նմանների համար է ասված՝ «Ձեզպէսներին միշտ երանի…»։