«Վիտալի Պուխանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Վիտալի Պուխանով''' ({{lang-ru|Вита́лий Влади́мирович Пуха́нов}}, {{ԱԾ}}), ռուս բանաստե...»:
(Տարբերություն չկա)

13:48, 29 Հուլիսի 2020-ի տարբերակ

Վիտալի Պուխանով (ռուս.՝ Вита́лий Влади́мирович Пуха́нов, հուլիսի 31, 1966(1966-07-31), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ և գրական գործիչ, Ռուսաստանի գրողների միության անդամ (90-ական թվականներ):

Վիտալի Պուխանով
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1966(1966-07-31) (57 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, բլոգեր և գրական քննադատ
 Vitali Pukhanov Վիքիպահեստում

Կենսագրություն

Սովորել է գիշերօթիկ դպրոցում, ծառայել է բանակում: Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: Զբաղվել է Մոսկվայի գրողական կազմակերպությանը կից «Առաջին գրքերի լաբորատորիայում», որը ղեկավարել է Օլգա Չուգայը:

90-ական թվականների սկզբին դարձել է Ռուսաստանի գրողների միության անդամ:

1990-ական թվականների սկզբից սկսել է հրատարակել բանաստեղծություններ, 1995 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը:

1990-ական թվականների վերջից մինչև 2000-ական թվականների սկիզբը եղել է «Հոկտեմբեր» ամսագրի արձակի բաժնի խմբագիրը: 2003-2016 թվականներին եղել է «Դեբյուտ» գրական երիտասարդական մրցանակի պատասխանատու քարտուղարը: 2019 թվականից աշխատում է որպես «Պոեզիա» մրցանակի համակարգող:

Ապրում է Մոսկվայում: Ամուսնացած է գրող Օլգա Սլավնիկովայի հետ:

Ստեղծագործություն

Դանիլա Դավիդովը Վիտալի Պուխանովի պոեզիայի մասին գրել է.

Պուխանովը` արտասովոր ճշգրտության բանաստեղծ է: Նրա բանաստեղծությունների ուժը բխում է հազիվ նկատելի, ներատոմային ռիթմերի խառնուրդից, շարահյուսությունից և իմաստաբանությունից, որոնք նախանձելի համառությամբ հեռանում են վերլուծական գործիքակազմից: Այն, ինչ տեղի է ունենում այդ խառնուրդների շնորհիվ, ունի ոչ թե աճպարարական, այլ` ալքիմիայի բնույթ, այն ոչ թե ֆոկուս է, այլ` տրանսմուտցիա[1]:

Գրական մրցանակներ

Անձնական կյանք

  • Կինը` Օլգա Սլավնիկովան (ծն. 1957 թվական), ռուս գրող, գրական գործիչ:

Մատենագրություն

Վիտալի Պուխանովի հրապարակախոսությունները

Գրքեր

  • Пуханов Виталий. Деревянный сад: Стихотворения. — М.: Творческий центр «Новая юность», 1995. — 127 с.
  • Пуханов Виталий. Плоды смоковницы: Книга стихов. — Екатеринбург: У-Фактория, 2003. — 176 с.
  • Пуханов Виталий. Школа Милосердия: Книга стихов. — М.: Новое литературное обозрение, 2014. — 200 с.
  • Пуханов Виталий. Один мальчик: хроники. — М.: Группа Компаний «РИПОЛ классик» / «Пальмира», 2020. — 319 с. — (Пунктиры).

Առանձին հրապարակումներ

Հարցազրույց

  • Бабицкая Варвара. Виталий Пуханов: «Мы выполняем роль социальной защиты» // OpenSpace.ru. — 16 июня 2009 года.

Վիտալի Պուխանովի մասին

  • Давыдов Данила. Аскетизм естественного отбора: [Рецензия на книгу: Виталий Пуханов. Плоды смоковницы. — Екатеринбург.: У-Фактория, 2003. — 176 с.] // НЛО. — 2004. — № 65.
  • Львовский Станислав. Разговор о невозможности разговора: [Предисловие к книге: Виталий Пуханов. Школа милосердия. — Москва.: Новое Литературное обозрение, 2013. — 200 с.] // НЛО. — 2013. — С. 5—21.
  • Львовский Станислав. «Видит горы и леса»: История про одно стихотворение Виталия Пуханова [Новое Литературное обозрение, №96, 2009] // НЛО. — 2009. — С. 256—268.

Ծանոթագրություններ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Պուխանով» հոդվածին։