«Իվան Ավրամենկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 10.
1944 թվականի փետրվարից մասնակցել է [[Հայրենական Մեծ պատերազմ]]ին:
 
1947-1949 թվականներին սովորել է Մ. Գրեկովի անվան Օդեսայի արվեստի ուսումնարանում, պրոֆեսոր Լ. Մուչնիկի մոտ:
 
1949 թվականին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման հակախորհրդային քարոզչության համար և բանտարկությունը անց է կացրել ԳՈՒԼԱԳ-ում: Ազատ է արձակվել 1954 թվականին: Արդարացվել է 1992 թվականին:
 
1954-1955 թվականներին աշխատել է որպես շինարար:
 
1955-1957 թվականներին սովորել է Քիշնևի նկարչական ուսումնարանում, որն ավարտել է գերազանցությամբ: Նրա մասնագիտական ուսուցիչները եղել են Վ. Սուդովսկին և Վ. Զազերսկին:
 
1957-1958 թվականներին եղել է «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայի գլխավոր բեմադրող նկարչի օգնականը:
 
1958-1975 թվականներին եղել է Կրիվորոժեի նկարչական արվեստանոցի ձևավորող, գրաֆիկ և գեղանկարիչ:
 
Մահացել է 2008 թվականի նոյեմբեր 6-ին Կրիվոյ Ռոգում: Թաղված է Կրիվոյ Ռոգի կենտրոնական գերեզմանատանը:
 
== Ստեղծագործական գործունեություն ==
 
Աշխատել է հաստոցային գեղանկարչության և գրաֆիկայի ոլորտում: Նկարչի աշխատանքներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կրիվոյ Ռոգ քաղաքը, որտեղ նա մեծացել է և առաջին անգամ ձեռքը վրձին է վերցրել: Նկարչի նկարները Կրիվոյ Ռոգի գեղարվեստական տարեգրություներն են: Նրանք պատմում են այն մասին, թե ինչպիսին է եղել քաղաքը նկարչի երիտասարդության տարիներին, ինչպես է ապրել այդ տարիներին և ինչպես է փոխվել:
 
Նկարչի աշխատանքները պահվում են Կրիվորոժյան պատմաերկրագիտական թանգարանում, [[Վարշավա]]յի, [[Լոնդոն]]ի, [[Սեուլ]]ի մասնավոր հավաքածուներում:
Տող 87.
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Ավրամենկո, Իվան}}
[[Կատեգորիա:Ուկրաինացի նկարիչներ]]