«Լաթիֆե Ուշաքլըգիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
[[պատկեր:Latife Hanım (1923).jpg|thumb|left|300px|Թուրքիայի առաջին տիկինը՝ Լատիֆե Ուշաքլըգիլը (1923)]]
[[պատկեր:Mustafa Kemal Atatürk and Latife Uşşaki (1923).jpg|thumb|left|[[Մուստաֆա Քեմալ]]ը և Լատիֆեն այցելության ժամանակ (1923)]]
Լատիֆեն ծնվել է [[1896]] թվականին [[Իզմիր]]ում՝ առևտրականի ընտանիքում: Նրա հայրը ծնունդով [[Ուշաք]]ից է եղել: Այստեղից էլ եկել է նրանց տոհմի ոչ պաշտոնական Ուշակիզադե անվանումը: Հոր կողմից բարեկամական կապ է ունեցել թուրք գրող Հալիտ Զիե Ուշաքլըգիլի հետ: Ավարտել է [[Իզմիր]]ի միջնակարգ դպրոցը, իսկ [[1919]] թվականից սկսել է սովորել իրավագիտություն [[Լոնդոն]]ում և [[Փարիզ]]ում: Երբ նա վերադարձավ [[Թուրքիա]], [[Թուրքիայի անկախության պատերազմ]]ը մոտենում էր իր ավարտին: [[1922]] թվականի [[սեպտեմբերի 11]]-ին, իմանալով, որ Մուստաֆա Քեմալ փաշան գտնվում է [[Իզմիր]]ում, Լատիֆեն գնում է Մուստաֆայի մոտ շտաբ և առաջարկում մնալ իրենց ընտանեկան առանձնատանը՝ անվտանգությունից ելնելով: Մուստաֆա Քեմալը սիրով ընդունում է հրավերը, որից հետո էլ սկսվում են նրանց հարաբերությունները: Լատիֆեն և Մուստաֆա Քեմալը ամուսնացել են [[1923]] թվականի [[հունվարի 29]]-ին, երբ Մուստաֆա Քեմալը վերադարձել էր [[Իզմիր]]՝ մոր [[Զյուբեյդե հանըմ]]ի մահվան կապակցությամբ:
 
Երկու տարի տևած ամուսնության, Լատիֆեն, որպես [[Թուրքիա]]յի առաջին տիկին ընթացքում, եղել է կանանց իրավունքների պաշտպանության խորհրդանիշ, երբ ընթանում էին [[Աթաթուրքի բարեփոխումներ]]ը<ref>{{cite web | url = http://news.independent.co.uk/europe/article1152032.ece Article:| title = Turkey in the 21st century: The Legacy Of Mrs Ataturk | accessdate = 2007-09-29 | date = 1հուլիսի July1, 2006 | work = Pelin Turgut| publisher = The Independent }}</ref>:
 
Մուստաֆա Քեմալը և Լատիֆեն բաժանվել են [[1925]] թվականի [[օգոստոսի 5]]-ին: Դրանից հետո Լատիֆեն ապրել է մինչ [[1975]] թվականը [[Իզմիր]]ում և [[Ստամբուլ]]ում՝ խուսափելով ինչ- որ մեկի հետ կապ պահպանել: Մուստաֆա Քեմալից բաժանվելուց հետո նա այլև չամուսնացավ և թաքցրեց գաղտնի իրենց ամուսնական հարաբերությունների մանրամասնությունները: [[2005]] թվականին Լատիֆեի ընտանիքը հրաժարվեց հրապարակել նրա օրագիրը և [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք]]ի հետ նամակագրությունը<ref>{{cite web | url = http://news.bbc.co.uk/2/hi/europe/4235691.stm Article:| title = Ataturk diaries to remain secret | accessdate = 2007-09-29 | date = 4փետրվարի February4, 2005 | work = | publisher = [[BBC]] }}</ref>:
 
Լատիֆեի նմանատիպ կենսագրությունը, գրված [[Ջումհուրիյեթ]] թերթի լրագրող Իպեկ Չալըշարի կողմից, հրատարակվել է [[2006]] թվականին: Վերջինս [[Թուրքիա]]յում մեծ իրարանցում առաջացրեց<ref name="ipek">{{cite web | url = http://www.turkishdailynews.com.tr/article.php?enewsid=52361 Article:| title = Atatürk, his wife and her biographer | accessdate = 2007-09-29 | date = 25օգոստոսի August25, 2006 | work = Emrah Güler| publisher = Turkish Daily News}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Տող 17.
== Արտաքին հղումներ ==
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Ուշաքլըգիլ, Լատիֆե}}
[[Կատեգորիա:Մուստաֆա Քեմալ Աթաթուրք]]
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրության թուրքեր]]