«ԽՍՀՄ պետական զինանշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 8.
 
== Պատմություն ==
ԽՍՀՄ առաջին զինանշանը հաստատվել է [[Կենտրոնական գործադիր կոմիտե (ԽՍՀՄ)|ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտե]]ի կողմից [[1923 թվական]]ի [[հուլիսի 6]]-ին: Նրա նկարագրությունը ամրագրված էր [[Խորհրդային սահմանադրություններ|ԽՍՀՄ Սահմանադրությամբ]]: 1923-[[1936 թվական]]ներին «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» նշանաբանը գրված էր 6 հյուսված հասկերով կարմիր ժապավեններից յուրաքանչյուրի վրա միութենական հանրապետությունների լեզվով. [[ռուսերեն]], [[ուկրաիներեն]], [[բելոռուսերեն]], [[հայերեն]], [[վրացերեն]] և [[ադրբեջաներեն]]): [[1937 թվական]]ից ժապավենների թիվը սկսեց համապատասխանել միութենական հանրապետությունների թվին. 1937-[[1946 թվական]]ներին՝ 11, 1946-[[1956 թվական]]ներին՝ 16, 1956 թվականից՝ 15 ժապավեն:
 
[[1922 թվական]]ի աշնանը Գոզնակում իր աշխատանքը սկսեց խորհրդային խորհրդանիշների մշակման հանձնաժողովը: (Ստեղծվեցին սովետական դրամանիշների ևթղթադրամների կոմպոզիցիաները): [[1923 թվական]]ի [[հունվարի 10]]-ին ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությունը ստեղծեց պետական [[զինանշան]]ի և [[դրոշ]]ի ստեղծման հանձնաժողով: Հենց այդ ժամանակ էլ Կենտրոնական գործադիր կոմիտեն որոշեց միության գլխավոր խորհրդանիշների գլխավոր տարրերը. արև, մուրճ և մանգաղ, «[[Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք]]» նշանաբան: 1923 թվականի [[փետրվար]]ին զինանշանի ստեղծման պատվերը հանձնվեց [[Գոզնակ]]ին: Պահպանվել են Գոզնակի նկարիչներ Դ. Ս.Գոլյադկինի, Յա. Բ. Դրեյերի, Ն. Ն. Կոչուրայի Վ. Կ. Կուպրյանովի, Պ. Ռումյանցեվի, Ա. Գ. Յակիմչենկոյի, Ի. Դ. [[Իվան Շադր|Շադր]]ի կողմից կատարված զինանշանի նախագծի էսքիզները: Կ. Ի. Դունին- Բորկովսկին, որպես դասական [[հերալդիկա]]յի կողմնակից, ԽՍՀՄ զինանշանը ներկայացրեց որպես հերալդիկ վահան՝ [[մուրճ]] ու [[մանգաղ]]ով:
 
[[Պատկեր:Sormovo-Lenin-monument-0303.jpg|250px|մինի|աջից|ԽՍՀՄ զինանշանը [[Նիժնի Նովգորոդ]]ի Սորմովո շրջանում [[Լենին]]ի [[արձան]]ի [[պատվանդան]]ի վրա]]
Տող 37.
Պետական զինանշան ունեին ԽՍՀՄ բոլոր միութենական հանրապետությունները, զինանշանի նկարագրությունն ընդգրկված էր հանրապետությունների Սահմանադրության մեջ: ԽՍՀՄ պետական զինանշանն ընկած էր միութենական բոլոր հանրապետությունների զինանշաններինախագծի հիմքում, այդ պատճառով հանրապետական զինանշանների հիմնական տարրերը նույնպես հանդիսանում էին մուրճ ու մանգաղը և «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» մակագրությունը միութենական հանրապետության լեզվով: Միութենական հանրապետությունների պետական զինանշաններում արտացոլված էին իրենց բնության,, տնտեսության և մշակույթի առանձնահատկությունները:
 
Ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության պետական զինանշան հանդիսանում էր այն հանրապետության զինանշանը, որի կազմի մեջ նա մտնում էր` ավելացրած ինքնավար հանրապետության անվանումը տվյալ ինքնավար և համապատասխա միութենական հանրապետության լեզվով, «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» մակագրությունն արվում էր ինքնավար հանրապետության լեզվով:
 
== Ընթացիկ կարգավիճակ ==