«Խորձեան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խորձեան''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Ծոփք]] նահանգի կազմում<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>։ Գտնվում է [[Արածանի]] գետի Գայլ վտակի հովտում։ VII դ. «Աշխարհացոյց»-ում հիշատակվում է որպես նահանգի առաջին գավառ։ Մինչև [[XIII դար]]ը կոչվել է Խորձյան, իսկ դրանից հետո՝ Կեղի (այժմ՝ Քղի, տարածքը համապատասխանում է այժմյան Քղիի գավառին)։ Կենտրոնն էր Կողոբերդը կամ Կեղին՝ [[Քղի]]ն։
 
Խորձյանը սահմանակից էր հյուսիսից՝ [[Բարձր Հայք]]ի [[Մուզուր]], [[Մանանաղի]], հարավից, հարավ-արևմուտքից՝ Չորրորդ Հայքի [[Պաղնատուն]], [[Հաշտյանք]], [[Տուրուբերան]], [[Արշամունիք]] և [[Մարդաղի]] գավառներին։ Ունի խիստ լեռնային մակերևույթ։ Հյուսիսային մասով ձգվում են Գայլախոզուտի լեռները Պախր գագաթով (3282 մ)։ Խորձյանով է հոսում Գայլ գետը, որն սկիզբ է առնում Խաչդաղ և Խալխալ լեռների հարավային լանջերից և Խարբերդի մոտ թափվում [[Արածանի]]ի մեջ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խորձեան» էջից