«Մոբի Դիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
}}
 
'''Մոբի Դիք''' կամ '''Ճերմակ կետաձուկը''' ({{lang-en|Moby-Dick; or, The Whale}}) ամերիկացի հայտնի վիպասան [[Հերման Մելվիլ]]ի վեպ: Լույս է տեսել 1851 թվականին, համարվում է ամերիկյան վերածննդի ու ռոմանտիկ գրականության կենտրոնական գործերից մեկը։ Տպագրվելուց հետո վեպը վաճառվել է միայն 3,200 օրինակով և հեղինակին բերել է 1,200 դոլարի շահույթ, սակայն հեղինակի վերջին տարիներին արդեն այն մոռացված էր և դուրս էր եկել տպագրությունից։ [[20-րդ դար]]ում, համենայն դեպս, վեպը սկսեց համարվել ամերիկյան գրականության լավագույն նմուշներից մեկը։ [[Ուիլյամ Ֆոլքներ]]ը խոստովանել է, որ ինքը կցանակար լինել վեպի հեղինակը<ref>Faulkner (1927)</ref>։ [[Դեյվիդ Հերբերթ Լոուրենս]]ը ասել է, որ վեպը համարում է «երբևէ գրված ամենատարօրինակ և հրաշալի գրքերից մեկը», իսկ մեկ այլ անգամ Լոուրենսը նշել է, որ այն «ծովի մասին գրված լավագույն գիրքն է»<ref>Lawrence (1923), 168</ref>։ «Անվանեք ինձ Իսմայել»-ը գրականության մեջ ամենահայտնի տողերից մեկն է, որով էլ հենց սկսվում է վեպը<ref name="Buell 2014, 367">Buell (2014), 367</ref>:
 
Մելվիլը իր վեպով ցանկանում էր արտահայտել չարի և բարու, աստծո գոյության, հասարակության տարբեր շերտերի և խառնվածքների տեր մարդկանց մասին իր մտքերը, սակայն վեպը մինչև քսաներորդ դարը համարվել է պարզապես արկածային գիրք։ Նվիրված լինելով [[Նաթանիել Հոթոռն]]ին՝ «ի նշան իմ հիացմունքի նրա հանճարի հանդեպ», վեպը առաջին անգամ լույս է տեսել «Կետաձուկը» անվան ներքո 1851 թվականի հոկտեմբերին [[Լոնդոն]]ում և կազմել է 927 էջ, և նույն թվականի նոյեմբերին` արդեն «Մոբի Դիք» անունով [[Նյու Յորք]]ում` ունենալով միայն 635 էջ։ Երկու հրատարակությունների մեջ եղել են հարյուրավոր տարբերություններ, և Մելվիլը ստիպված է եղել շատ տեսարաններ այլ կերպ շարադրել։
 
Գիրքը ահռելի ազդեցություն է թողել քսաներորդ դարի մշակույթի վրա, վեպի հիման վրա նկարահանվել են մի քանի ֆիլմեր. առաջինը եղել է «Ծովահրեշը» համր ֆիլմը 1926 թվականին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոբի_Դիք» էջից