«Գումիստա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 60.
}}
 
'''Գումիստա''' (Գումիսթա, [[աբխազերեն | աբխազ.]]` Гәымсҭа, [[վրացերեն | վրաց.]]` გუმისთა), գյուղ [[Աբխազիա]]յի [[Սուխումի շրջան]]ում, [[Գումիստա (գետ) | Գումիստա]] գետի ձախ ափին, [[Սուխում]]ից 6 [[կմ]] [[հյուսիս]]-[[արևմուտք]]: Գտնվում է ծովի մակարդակից 10 [[մ]] բարձրության վրա:
 
== Բնակչությունը ==
 
[[1959]] թվականի տվյալներով Գումիստայում ապրում էր 2563 մարդ` հիմնականում [[հայեր]]<ref name="сёла59">[http://ethno-kavkaz.narod.ru/sukhum.html Сухумский район 1959 г. Сёла и преобладающая национальности]</ref><ref name="этнокарта59">[http://www.ethno-kavkaz.narod.ru/ETHNO-CAUCASUS.files/Abkhazia59.png Этнокарта Абхазской АССР 1959]</ref> : [[1989]] թվականին գյուղում բնակվում էր 4177 մարդ<ref name = perepis>[http://pop-stat.mashke.org/abkhazia-census.htm Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР]</ref>, մեծամասնությունը կրկին հայեր<ref name="этнокарта89">[http://wwwethnokavkaz.1bb.ru/index.php?showtopic=160 Этноязыковая карта Абхазии. 1989. Коряков Ю.Б.]</ref>, իսկ ներառյալ նաև Գումիստայի գյուղական խորհրդին ենթակա գյուղերը` 7713 բնակիչ ([[Լեչկոպ]], [[Աչադարա]] և ներկայումս Սուխումի կազմի մեջ մտնող, նախկին Մայակ գյուղերի հետ միասին)<ref name = perepis/>:
 
[[2011]] թվականին Գումիստա գյուղական խորհրդի բնակչության թվաքանակը կազմել է 2721 մարդ, որոնցից 1684 (61,9%) - [[հայեր]], 772 (28,4%) - [[աբխազներ]], 128 (4,7%) - [[ռուսներ]], 58 (2,1%) - [[վրացիներ]], 19 (0,7%) - [[հույներ]], 8 (0,3%) - [[ուկրաինացիներ]] և 52 (1,9%) - այլ ազգերի ներկայացուցիչներ<ref name="сухум.2011">[http://www.ethno-kavkaz.narod.ru/suxum11.html Перепись населения Абхазии 2011. Сухумский район]</ref>:
 
Բնակչությունն զբաղվում է [[ծխախոտ]]ի, [[եգիպտացորեն]]ի, [[թեյ]]ի, բանջարանոցային և [[ցիտրուսայիններ | ցիտրուսային]] կուլտուրաների մշակությամբ, [[այգեգործություն | այգեգործությամբ]], [[անասնապահություն | անասնապահությամբ]], [[մեղվաբուծություն | մեղվաբուծությամբ]] և [[շերամապահություն | շերամապահությամբ]]: [[ԽՍՀՄ | Խորհրդային]] տարիներին գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ-կինո, գրադարան և բուժկայան:
 
Գումիստան հիմնադրել են [[Սամսուն (նահանգ) | Սամսունից]] և [[Օրդու]]ից գաղթած [[համշենահայեր]]ը` [[1883]] թվականին:
 
Գումիստայում է ծնվել [[թատրոն]]ի և [[կինո]]յի հայ [[դերասան]] [[Մայիս Կարագյոզյան]]ը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գումիստա» էջից