«Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
չ →Պատմություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
||
Տող 3.
== Պատմություն ==
Դեռևս [[1815]] թվականից [[Թբիլիսի|Թիֆլիսում]] [[Թբիլիսիի հայոց վանք|Վանքի տաճարի]] տարածքում գործել է հայկական դպրոց՝ տեղի թեմի կողմից հովանավորվող, որտեղ սովորում էր շուրջ 20 աշակերտ։ [[1824]] թվականին այդ օրերին Վրաստանի հայոց թեմի առաջնորդ [[Ներսես Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցու]] նախաձեռնությամբ ու ջանքերով հիմնադրվել է ապագայում Ներսիսյան անունը ստացած դպրոցը<ref>{{cite book|last=Khachaturian|first=Lisa|title=Cultivating Nationhood in Imperial Russia: The Periodical Press and the Formation of a Modern Armenian Identity|year=2009|publisher=Transaction Publishers|location=New Brunswick, N.J.|isbn=9781412813723|page=50}}</ref>՝ այն օրերին Վանքի փողոցում (այժմ Անտոնելի փողոց): 19-րդ դարում դպրոցը ունեցել է երկու շենք։ Ըստ Ալեքսանդր Երիցյանի՝ առաջին շենքը կառուցվել է Վանքի պարիսպների դիմացը՝ հյուսիսի-արևմտյան կողմում՝ հին գերեզմանոցի տեղում՝ հավանաբար Բոլշայա Վանքսկայա (այժմ՝ Ատոնելի փողոց) և Կուրնայա փողոցների հատման տեղում: Երկրորդ շենքը Բառոնսկայա փողոցի վրա է եղել (այժմ Անտոն Փուրցելաձե փողոց)։ Շինության նախագծի հեղինակը եղել է պետերբուրգցի ճարտարապետ Լազարևը։ Ի սկզբանե բացի հոգևոր կրթությունից, ուսուցանում էին նաև աշխարհիկ գիտություններ։ Սակայն [[1837]] թվականին ցարական իշխանությունների պնդմամբ այն վերափոխվում է [[Վրաստանի հայոց թեմ
1899-1900 ուսումնական տարվա սկզբին դպրոցում կար 601 աշակերտ, 6 հիմնական ու 3 նախապատրաստական դասարան։ Վերջիններիս մի մասը ունեին զուգընթաց բաժանմունքներ, որոնց հետ միասին դպրոցում գործում էր 15 դասարան։ Աշակերտների մոտ 65%-ը Թիֆլիսի նահանգից էին։ Մնացածը եկել էին Երևանից, Գանձակից, Քութայիսիից, Բաքվից, Կարսից, Հյուսիսային Կովկասից, Ղրիմից ու Բեսարաբիայից, Թուրքիայից ու Պարսկաստանից։ Դասերից հետո կազմակերպվել են գրական երեկոներ, աշակերտական ներկայացումներ` «Մեծապատիվ մուրացկաններ», «200,000՝ Մադոյի կտակը» և «Ճարահատյալ դերասան»: Կրթսեր աշակերտները կազմակերպել են ներկայացում մոգական լապտերներով։ Դպրոցում աջակցել են չքավոր աշակերտների, ապահովել նրանց կրթաթոշակով, սնունդով, գրքերով, շորերով ու դեղերով։ Այդ տարի դպրոցին պատկանել մի շարք անշարժ գույք, կրպակներ ու հողակտորներ՝ ընդհանուր առմամբ մոտ 60,000 ռուբլի արժողությամբ։<ref name=":1">{{Cite book|title=Ներսիսեան հայոց հոգեւոր դպրոցի 1899-1900 ուսումնական տարուայ տարեգիրը|last=|first=|publisher=1901|year=|isbn=|location=Թբիլիսի|pages=12}}</ref>[[Պատկեր:Nersisyan school.jpg|500x500px|մինի|Ներսիսյան դպրոցի նոր շենքը|alt=|կենտրոն]][[1909]] թվականին վանքի դիմացի լանջին՝ Սվանեթիս-ուբանի տարածքում [[Ալեքսանդր Մանթաշյանց
[[1924]] թվականի [[Հունիսի 13|հունիսի 13-ին]] Թիֆլիսում մեծ շուքով նշվել է ճեմարանի 100-ամյակը, որին մասնակցել է այս օրերին ԽՍՀՄ Կրթության կոմիսար [[Անատոլի Լունաչարսկի|Անատոլի Լունոչարսկին]]: Նույն տարի ճեմարանի գործունեությունը կասեցվել է։<ref name=":0" />
|