«Սաղաթել Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Սաղաթել Հարությունյանը ծնվել է [[1921]] թվականի մարտի 20-ին, Մոլլա Բայազետ (այժմ՝ ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ) գյուղում: [[1940]] թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, [[1941]] թվականին՝ [[Երևանի մանկավարժական ինստիտուտ]]ը (էքստեռն)։ [[1939]]-[[1941]] թթ. ուսուցչություն է արել ՀԽՍՀ Աշտարակի և Հոկտեմբերյանի շրջաններում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել է սովետական բանակում. եղել է սուզանավորդ, ապա՝ հրաձիգ: [[1946]] թվականին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի հրահանգիչ և դասախոսական խմբի ղեկավար։ Աշխատել է Շահումյանի (այժմ մտնում է Երևան քաղաքի շրջագծի մեջ) շրջանային «[[Նոր կյանք (հանդես)|Նոր կյանք»]] թերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար։ [[1956]]–[[1969]] թթ. եղել է «Պիոներ» ամսագրի (նաև [[Ծիծեռնակ (մանկական ամսագիր)|«Ծիծեռնակ» հանդեսի]]) գլխավոր խմբագիրը, [[1969]]-[[1979]] թթ.՝ «[[Գրական թերթ (շաբաթաթերթ)|Գրական թերթի»]] գլխավոր խմբագիր, [[1976]]-[[1994]] թթ.՝ [[Հայաստանի գրողների միություն|ՀԳՄ]] վարչության քարտուղար, [[1978]] թվականից եղել է [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների միության]] վարչության քարտուղար<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
Նրա «Միայն մարդն է ուղիղ քայլում» (1969) և «Դատավորը» ([[1976]]) պիեսները բեմադրվել են [[Երևանի Սունդուկյանի անվան թատրոն]]ում, «Աղջիկը, Ծիպլին և Տիմբական» մանկական հեքիաթ-պիեսը [[1979]] թվականին բեմադրվել է [[Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն]]ում։ «Դատավորը» («Եթե քո աչքը պարզ է») պիեսը հրատարակվել է հունգարերեն և [[1984]] թվականին բեմադրվել [[Բուդապեշտ]]ի հեռուստատեսությամբ<ref>[http://litopedia.org/index.php?title=%D5%8D%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A9%D5%A5%D5%AC_%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6 Սաղաթել Հարությունյանի կենսագրությունը litopedia.org կայքում]</ref><ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=2077 Սաղաթել Հարությունյանի կենսագրությունը av production կայքում]</ref>։ 2009 թվին, Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում բեմադրվել է այդ պիեսի (Դատավորը) վրա հիմնված մի անգլերեն տարբերակ If Your Eyes Are Clear... վերնագրով, Արամազդ Ստեփանյանի թարգմանություն-աշխատությամբ և բեմադրությամբ:
 
== Պարգևներ ==