«Վլադիմիր Նազոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Վլադիմիր Նազորը ծնվել է [[1876 թվական]]ի [[մայիսի 30]]-ին, խորվաթական Բրաչ կղզում գտնվող Պոստիրա փոքրիկ քաղաքում: Սովորել է ավստրիական [[Գրաց|Գրա]]ց և խորվաթական [[Զագրեբ]] քաղաքների համալսարաններում: 1898-1931 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ՝ [[1941 թվական]]ի [[դեկտեմբերի 30]]-ին, Նազորը կառավարական դեկրետով դարձել է [[Խորվաթիա|Խորվաթի]]այի գիտության և արվեստների ակադեմիայի անդամ, բայց [[1942 թվական]]ի սկզբներին նա բանաստեղծ Իվան Գորան Կովաչիչի հետ փախել է Զագրեբից՝ մակույկով գաղտնաբար նավարկելով Սավայի վտակ Կուպա գետով (այդ փախուստը արտացոլված է նրա «Մակույկը Կուպայի վրա» պոեմում), և միացել է հարավսլավացի պարտիզաններին: Վլադիմիր Նազորը ակտիվորեն մասնակցել է [[Հարավսլավիա|Հարավսլավիայ]]իյի ժողովուրդների 1941-1945 թվականների ազատագրական պայքարին: 1943 թվականին նա ընտրվել է Խորվաթիայի ազատագրման հակաֆաշիստական երկրամասային [[վեչե]]ի նախագահի առաջին տեղակալ, 1945 թվականին՝ Խորվաթիայի Ժողովրդական ժողովի նախագահության նախագահ:
 
Վլադիմիր Նազորը հինգ հարյուրից ավելի բանաստեղծությունների հեղինակ է: «Սլավոնական լեգենդներ» (1900թ.), «Ժիվանա» (1902 թ.), «Խորվաթ արքաներ» (1912 թ.), «Նոր երգեր» (1912 թ.) բանաստեղծական ժողովածուներում, «Բրունդո արջը» (1915 թ.) պոեմում, «Իստրիական պատմվածքներ» գրքում (1913 թ.) նա, կիրառելով հին սլավոնական պատմության, առասպելաբանության պատկերավորման և խորհրդանիշերի համակարգերի հնարքներն ու հնարավորությունները, ներկայացնում, հաստատում է սլավոն ժողովուրդների վեհությունը:
Տող 32.
Вервес Г. Д. М. Рыльский в кругу славянских поэтов., К., 1972 (укр.)
Пащенко Е. Н. В. Назор и фольклористика в хорватской литературе, К., 1983
 
{{DEFAULTSORT:Նազոր, Վլադիմիր}}
[[Կատեգորիա:Խորվաթիայի նախագահներ]]
[[Կատեգորիա:Խորվաթ բանաստեղծներ]]